11.11.2022
Առաջարկում եմ վերանայել Օրենքի 4-րդ հոդվածով սահմանված բուլինգի հասկացությունը և վերաձևակերպել այն, քանի որ բուլինգի դրսևորումը կարող է անձնական կախվածության կամ խոցելի վիճակի օգտագործման հետ առնչություն չունենա ։
Օրենքներում նախատեսվող փոփոխությունները ուղղված են երեխաների հիմնահարցերի ոլորտի բարեփոխումներին։
Քննարկվել է
04.11.2022 - 21.11.2022
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
Գերատեսչություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Կարգավիճակ
Դիտումներ` 14019
Տպել11.11.2022
Առաջարկում եմ վերանայել Օրենքի 4-րդ հոդվածով սահմանված բուլինգի հասկացությունը և վերաձևակերպել այն, քանի որ բուլինգի դրսևորումը կարող է անձնական կախվածության կամ խոցելի վիճակի օգտագործման հետ առնչություն չունենա ։
11.11.2022
Օրենքի կիրարկումն առավել թիրախավորված ապահովելու և առհասարակ՝ երեխայի պաշտպանության համակարգն առավել զգայուն դարձնելու համար առաջարկում ենք Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ կետի 4 և 5 ենթակետերում, ինչպես նաև 42-րդ հոդվածի 1-ին կետում ավելացնել «հաշվի առնելով աղջիկ և տղա երեխաների առանձնահատկությունները» արտահայտությունը։
11.11.2022
Օրենքի 47-րդ հոդվածի բովդանդակությունից ակնհայտ է դառնում, որ սույն հոդվածով բազմապատկվում են համայնքի սոցիալական աշխատողների պարտականությունները։ Ըստ էության, համայնքի սոցիալական աշխատողը, որի հիմնական ֆունկցիան պետք է լիներ դեպքերի հայտնաբերումն ու ուղղորդումը, և միայն այսպես կոչված պարզ դեպքերի վարումը, այս հոդվածով ամբողջ սոցիալական ոլորտի ծանրաբեռնվածությունը տեղափոխվում է համայնքի սոցիալական աշխատողի վրա։ Ռիսկը մեծ է, քանի որ համակրգի այս օղակը նորաստեղծ ու փխրուն է և պետական աջակցության բացակայության դեպքում հնրավոր չի լինի նրա կողմից այսքան պարտականությունների կատարումը։ Ստացվում է, որ երեխաների վերաբերյալ բոլոր դեպքերի վարումն իրականացնելու է համայնքի սոցիալական աշխատողը, իսկ ՄՍԾ-ին մնալու է միայն այն երեք կետով եզրակացություն տալ։ Առաջարկում եմ վերանայել այս մոտեցումը և մինչև նշյալ դրույթը Օրենքի նախագծում ամրագրելը քննարկել այն պատասխանատու նախարարության՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչների հետ։