Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ  ԱՆՁԱՆՑ   ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ  ԾՐԱԳԻՐԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.Անհրաժեշտությունը

ՀՀ-ում փախստական ճանաչված  անձանց կացարանով  ապահովումն  իրականացվում էր «Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց բնակարաններ վարձակալելու համար փոխհատուցման տրամադրման ընթացակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28 N 54  արձանագրային որոշման հիման վրա։

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի թիվ № 02/10.20/26829-2021 հանձնարարականի  պահանջն առ այն, որ  անհրաժեշտ  է    Կառավարության արձանագրային որոշումները վերաձևակերպել այլ իրավական ակտերի ձևաչափով և համապատասխան  նախագծերը ներկայացնել  վարչապետի աշխատակազմ,  մշակվել  է «Հայաստանի  Հանրապետությունում փախստական ճանաչված  անձանց բնակարանային ապահվման  ծրագիրը  հաստատելու մասին»  ՀՀ  կառավարության  որոշման  նախագիծը:

 

2.Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը միտված է օժանդակելու ՀՀ-ում փախստական ճանաչված անձանց ինտեգրմանը՝ նրանց ժամանակավոր կացարանով ապահովելու   միջոցով։

 

3.Կարգավորման նպատակը և բնույթը

 

Կարգավորման նպատակն է ապահովել ՀՀ կողմից մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային մի շարք փաստաթղթերով ստանձնած պարտավորությունների կատարումը` Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված  անձանց ինտեգրման  միջոցով  ապահովելով հասարակության  համերաշխությունն  ու կայունությունը և խուսափելով մարգինալ խավերի առաջացումից:

 

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության կողմից:

 

5.Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման դեպքում հստակ սահմանված կլինեն Հայաստանի  Հանրապետությունում փախստական ճանաչված   անձանց   կացարանով  ապահովման մեխանիզմները  և միջոցները:

 

6.Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Հայաստանի  Հանրապետությունում փախստական ճանաչված    անձանց բնակարաններ վարձակալելու համար փոխահատուցման տրամադրման ծրագիրը  հաստատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտները և ծախսերը չեն ավելանա (ծախսերը նախատեսված են ՀՀ 2022թ․ պետական բյուջեում)։ 

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Նախագիծը բխում է ՀՀ Կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման Հավելվածով հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թ ծրագրի 4.2 բաժնի 6-րդ կետից, որի համաձայն կառավարության առաջնահերթություններից է ՀՀ-ում ապաստան հայցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ընդունման մեխանիզմների կատարելագործումը: Այդ  համատեքստում մշակվելու  է  «Փախստականների  և  ապաստանի  մասին»  ՀՀ  օրենքում փոփոխություններ  և լրացումներ  կատարելու մասին» ՀՀ  օրենքի նախագիծ,  որում հստակ ամրագրվելու  են ՀՀ-ում փախստական ճանաչված  և ապաստան ստացած  անձանց   ինտեգրման  նպատակով պետության  կողմից  իրականացվելիք    միջոցառումները, այդ  թվում   ժամանակավոր կացարանով ապահովելու  նպատակով ֆինանսական միջոցների  տրամադրումը։

 

 

 

 

  • Քննարկվել է

    13.09.2022 - 29.09.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5122

Տպել

Առաջարկներ`

narek abrahamyan

13.09.2022

պետք է

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: