Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Նոտարիատի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Իրավաբանական անձնաց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին օրենքում լրացում կատարելու մասին», ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Արա Սաղումյան 20.04.2022 16:19:08 Անհասկանալի է, թե ինչու ներկայացված նախագծերով անդրադարձ չի կատարվել նաև բաժնետիրական ընկերությունների կողմից թողարկված բաժնետոմսերի ձեռքբերման գործարքներին: «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Գործակալությունը միասնական պետական գրանցամատյանում գրառում է միայն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների (սույն հոդվածում այսուհետ՝ ընկերություն) մասնակիցների վերաբերյալ տեղեկություններ: Բաժնետիրական ընկերությունների ռեեստր գործակալությունը չի վարում...»: Հետևաբար, առաջարկում եմ՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի 52-րդ հոդվածը լրացնել նոր 1.1.-րդ մասով. «1.1. եթե կնքվել է բաժնետոմսի (բաժնետոմսերի) ձեռքբերման` «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածիի պահանջներին համապատասխանող գործարք, ապա Ընկերության բաժնետերերի ռեեստրում գրառման համար ներկայացվում է այդ գործարքի գնի վճարումն անկանխիկ ձևով իրականացնելը հավաստող փաստաթուղթը:»: Ընդունվել է:
2 Andranik Ghazaryan 23.04.2022 23:57:15 Անհրաժեշտ է օրենսդրական հիմք նախատեսել օնլայն համակարգերով կատարված վճարումների հանձնարարագրերը ներկայացնելիս նույնպես խնդիր չստեղծելու համար: Ընդունվել է:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: