Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1327-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծի մշակումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին 11․04․2017թ․ պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 114-րդ հոդվածով նախատեսված՝ նախնական հայտարարագրման առանձնահատկություններով հայտարարագրվող ապրանքների բացթողման համար պարզեցումների սահմանման անհրաժեշտությամբ։ Մասնավորապես, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 19.12.2017թ. Ապրանքների բացթողմանն առնչվող որոշ հարցերի մասին N188 որոշմամբ հաստատված՝ ապրանքների բացթողմանն առնչվող մաքսային գործառնությունների իրականացման կարգի 3-րդ կետի համաձայն՝ նույն կարգի 2-րդ բաժնով նախատեսված ապրանքների ավտոմատ բացթողման կիրառումը չի թույլատրվում այն ապրանքների նկատմամբ, որոնք հայտարարագրվել են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 114-րդ և 117-րդ հոդվածներով նախատեսված առանձնահատկություններով այն դեպքում, երբ ազգային օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ։

Միաժամանակ, ապրանքների ավտոմատ բացթողման մաքսային հսկողության ընթացակարգի կիրառությունը նախատեսված է Հայաստանի Հանրապետության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1327-Ն որոշմամբ, որով առաջարկվում է կատարել համապատասխան լրացում։

  • Քննարկվել է

    08.02.2022 - 23.02.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Գերատեսչություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5127

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: