Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Էլեկտրոնային ծառայությունների ցանկը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1 Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 48-րդ կետի բ ենթակետի դրույթների կիրարկումն ապահովելու նպատակով կառավարության որոշմամբ էլեկտրոնային ծառայությունների ցանկի սահմանումն է։

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածով տրված են օրենսգրքի կիրառման իմաստով հասկացությունների սահմանումները, մասնավորապես նույն հոդվածի 1-ին մասի 48-րդ կետով տրված է ծառայության մատուցման հասկացության սահմանումը:

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-359-Ն օրենքով կատարված փոփոխությամբ օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 48-րդ կետի բ ենթակետով սահմանվել է, որ նույն կետի կիրառության իմաստով՝ ծառայության մատուցում է համարվում նաև՝ էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցումը (էլեկտրոնային ծառայություն)՝ տեղեկատվական և հեռահաղորդակցական ցանցի (էլեկտրակապի) միջոցով ծառայությունների մատուցումը, այդ թվում՝ համացանցի (ինտերնետի) միջոցով, որի մատուցումն անհնար է առանց տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման: Էլեկտրոնային ծառայությունների ցանկը սահմանում է Կառավարությունը, որը հրապարակվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:

Օրենսգրքի վերոնշյալ դրույթների կիրակումն ապահովելու համար ներկայացվող Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել էլեկտրոնային ծառայությունների ցանկը։

3 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել էլեկտրոնային ծառայությունների ցանկը։ Ընդ որում, էլեկտրոնային ծառայությունների ցանկը սահմանվել է հաշվի առնելով այդ ոլորտի կարգավորման մասով մի շարք երկրների (Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Մոլդովայի Հանրապետության, Վրաստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության) հարկային օրենսդրությամբ սահմանված կարգավորումները։ Մասնավորապես, նախագծով սահմանվում է, որ օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 48-րդ կետի բ ենթակետի կիրառման իմաստով էլեկտրոնային ծառայություններ են համարվում`

- ծրագրային ապահովման (ներառյալ համակարգչային և օնլայն խաղերի) օգտագործման իրավունքի տրամադրումը, տեղեկատվական-հեռահաղորդակցման կապի, այդ թվում՝ ինտերնետի միջոցով տվյալների բազաների օգտագործումը, այդ թվում` դրանց հեռահար հասանելիության ապահովումը, ներառյալ` դրանց նորացումները և լրացուցիչ ֆունկցիոնալ հնարավորությունների տրամադրումը, էլեկտրոնային գրքերի և այլ էլեկտրոնային հրապարակումների, տեղեկատվական, կրթական նյութերի, գրաֆիկական պատկերների, երաժշտական ստեղծագործությունների, տեքստով կամ առանց դրա, աուդիվիզուալ ստեղծագործությունների օգտագործման իրավունքի, այդ թվում` դրանց հեռավար օգտագործման իրավունքի տրամադրումը տեղեկատվական-հեռահաղորդակցման կապով, այդ թվում՝ ինտերնետով,

- տեղեկատվական-հեռահաղորդակցման կապով, այդ թվում՝ ինտերնետով գովազդային ծառայությունների մատուցումը,  գովազդային հարթակների տրամադրումը, խորհրդատվության տրամադրումը,

- տեղեկատվական-հեռահաղորդակցման կապով, այդ թվում՝ ինտերնետով մշակույթի, արվեստի, ուսուցման (կրթության), գիտության, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի, զբոսաշրջության, հանգստի և սպորտի ոլորտի ծառայությունները․

Նախագծի հավելվածի 3-րդ կետով սահմանվել է նաև, որ օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 48-րդ կետի բ ենթակետի կիրառման իմաստով էլեկտրոնային ծառայություններ չեն համարվում`

- ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումը, եթե ինտերնետով պատվերի արդյունքում դրանց տրամադրումը իրականացվում է առանց ինտերնետ կապի,

- էլեկտրոնային հաշվողական մեքենաների համար ծրագրերի իրացումը (ներառյալ համակարգչային խաղերը), եթե դրանց փոխանցումը կատարվում է նյութական կրիչներով,

- ինտերնետ հասանելիության ապահովման ծառայությունների մատուցումը:

  1. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան էլեկտրոնային ծառայությունների ցանկի սահմանումն է։
  2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Ռազմավարական փաստաթղթերի հետ առնչություն չունի:

6 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

7 Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման ակնկալվող արդյունքը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 48-րդ կետի բ ենթակետի կիրառման իմաստով էլեկտրոնային ծառայությունների ցանկի սահմանումն է։

  • Քննարկվել է

    21.12.2021 - 05.01.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Գերատեսչություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5426

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: