Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության 2018-2020 թվականների տարածքային զարգացման գործառնական ծրագրին հավանություն տալու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՏԱՐԱԾՔԱՅԻՆԶԱՐԳԱՑՄԱՆԳՈՐԾԱՌՆԱԿԱՆԾՐԱԳՐԻՆՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆՏԱԼՈՒՄԱՍԻՆ

 

  1. Անհրաժեշտությունը

Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է <Հայաստանի Հանրապետության 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարությանը հավանություն տալումասին> ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ սահմանված ռազմավարական նպատակների համար ռազմավարական չափորոշիչների ապահովմամբ:

 

  1. Ընթացիկիրավիճակըևխնդիրները

ՀՀ կառավարության 29.07.2016թ. նիստի N 29 արձանագրությամբհավանության է արժանացել <Հայաստանի Հանրապետության 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարությանը հավանություն տալու մասին> ՀՀ կառավարության արձանագրային որոշումը, որով նախատեսվում է 2017թ.-ին ունենալ տարածքային զարգացման քաղաքականության իրականացման մեկ ընդհանուր Տարածքային զարգացման գործառնական ծրագիր (ՏԶԳԾ), որը հիմք կհանդիսանա, ՏԿԶՆ բյուջետային ծրագրերի նախապատրաստման և տարածքային զարգացման նպատակներով,արտաքին աղբյուրներից բյուջետային աջակցության ստացման համար։ ՀայաստանիՀանրապետության 2018-2020 թվականների տարածքային զարգացման գործառնական ծրագիրը նպատակաուղղված է Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության արդյունավետ իրականացմանը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագծի մշակումը իրականացրել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը։

  1. Ակնկալվող արդյունքը

Տարածքային զարգացման բաղադրիչով ծախսվող ՀՀ պետական բյուջեի միջոցների արդյունավետության բարձրացում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

 ՀայաստանիՀանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և /կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

 

 ՏԵՂԵԿԱՆՔ

Իրավական ակտն ընդունելո ւկապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին

 Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն սպասվում:

 

  • Քննարկվել է

    18.08.2017 - 02.09.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10276

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: