Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՄԻԱՅՆԱԿ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ՍՊԱՌԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ , ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱԽՍԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 1278-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի 30-ի հուլիսի N 1278-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) նախատեսված ՀՀ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին իրենց սպառած գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների դիմաց վարձավճարների փոխհատուցում տրամադրելու անհրաժեշտությունից։ Նախագծի ընդունումը նպատակ ունի մեղմել սոցիալական տներում բնակվող միայնակ կենսաթոշակառուների սոցիալական անապահով վիճակը։ Որոշման նախագծի ընդունման արդյունքում կոմունալ ծառայությունների դիմաց փոխհատուցում կստանա սոցիալական տներում բնակվող 90 միայնակ կենսաթոշակառու, ինչը էապես կմեղմի նրանց սոցիալական վիճակը, մասամբ կբարելավի նաև կյանքի որակը։

 

 

  • Քննարկվել է

    09.09.2021 - 24.09.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5841

Տպել

Առաջարկներ`

Դեմ եմ նոր օրենքի նախագծին

14.09.2021

առաջարկում եմ նաև հհ բոլոր Բազմազավկ ընտանիքների ում որդիները ծառայել են հհ ԶՈւ այդ ընտանիքների բոլոր կոմունալ վճարների թեթևացում 100տոկոսի չափով, ինչը կթեթևացնի նաև այդ ընտանիքների հոգսը, քանի որ երկրի հողից ստացվող բնական պաշարների վաաճառից գոյացող հասույթը շահույթը պետք է հասնի երկրի տերը հանդիսացող ազգությամբ հայ Ժողովըի ֆինանսական ծաղսերը թեթևացնելուն այնինչ այդ տեղի չի ունեցել տասնամյակներով ԽՍՀՄ փլուզումից հետո ուստի նաև դա կարծում եմ ճիշտ կլինի իրագործել

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: