Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
Հաշվի առնելով, որ մեծ հզորությամբ արևային և հողմային էլեկրտրակայանների կառուցման համար անհրաժեշտ հողամասերի կադաստրային արժեքների տարբերությունների գումարը ֆինանսական լրացուցիչ բեռ է առաջացնում ներդրողների համար, նախագծով ներկայացվող լրացումներով առաջարկվում է կադաստրային արժեքների տարբերությունները՝ քսան միլիոն դրամ գերազանցելու դեպքում, համայնքային բյուջե եռամսյա ժամկետում մուծումների փոխարեն քսան միլիոն դրամը գերազանցող գումարի համար նախատեսել տարաժամկետ վճարման հնարավորություն:Միաժամանակ, առաջարկվում է՝ արևային և հողմային էլեկրտրակայանների կառուցման համար օգտագործվող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված համարել պարզեցված կարգով՝ միայն համայնքի ղեկավարի կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ որոշում ընդունելուց և շինարարության թույլտվություն տալուց հետո:
-
Քննարկվել է
04.08.2017 - 19.08.2017
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Գերատեսչություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 10333
Տպել