<<Մաքսային մարմնի կողմից ներմուծման մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշման ընդունման և չեղյալ ճանաչման կարգը սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում
- # ակնկալվող արդյունքը. Նախագծով կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11.04.2017թ. պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված դեպքում` մաքսայ,
- # ապրանքների հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի կողմից մաքսային մարմին ներկայացվող դիմումի ձևը,
- # ընթացիկ իրավիճակը և խնդիրները. «Մաքսային մարմնի կողմից ներմուծման մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշման ընդունման և չեղյալ ճանաչման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման անհ,
- # ինչպես նաև ներմուծման մաքսատուրքի տարաժամկետ վճարման ժամանակացույցի ձևը: Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից: Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ,
- # մաքսային մարմնի կողմից ընդունվող համապատասխան որոշումների ձևերը,
- ## ժամանակացույց,
- ## մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին,
- ##հայտարարատու,
- ##հարկ ճարողի հաշվառման համար,
- #ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ «ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՈՒՄԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ԿԱՄ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծով կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11.04.2017թ. պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված դեպքում` մաքսային մարմնի կողմից ներմուծման մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշման ընդունման և չեղյալ ճանաչման հետ կապված հարաբերությունները:
Նախագծով կհաստատվեն մաքսային մարմնի կողմից ներմուծման մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշման ընդունման և չեղյալ ճանաչման կարգը, ապրանքների հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի կողմից մաքսային մարմին ներկայացվող դիմումի ձևը, մաքսային մարմնի կողմից ընդունվող համապատասխան որոշումների ձևերը, ինչպես նաև ներմուծման մաքսատուրքի տարաժամկետ վճարման ժամանակացույցի ձևը:
-
Քննարկվել է
02.06.2021 - 17.06.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Գերատեսչություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 4565
Տպել