ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը
«Արցախի Հանրապետությանը գույք նվիրաբերելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Արցախի Հանրապետության Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի գործունեությանն աջակցելու նպատակով:
- Առկա իրավիճակը
Առաջարկվում է Արցախի Հանրապետության Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեին նվիրաբերել գլոբալ նավիգացիոն ընդունիչ սարք՝ Trimble R10-2:
- Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը
Որոշման ընդունմամբ Արցախի Հանրապետության Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեին կնվիրաբերվի գլոբալ նավիգացիոն ընդունիչ սարք՝ Trimble R10-2:
-
Քննարկվել է
11.02.2021 - 26.02.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կադաստր
-
Գերատեսչություն
Կադաստրի կոմիտե
Դիտումներ` 6925
Տպել