Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Գետաողողատային տիպի հանքավայրերում ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 18-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Իրավական ակտի ընդունումը բխում է Ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 25-րդ կետի պահանջից: Ներկայումս դեռևս լիարժեք չեն կարգավորված գետաողողատային տիպի հանքավայրերում ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման հետ կապված իրավահարաբերությունները:

Նախագիծը հնարավորություն կտա գետաողողատային տիպի հանքավայրերում ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարներ արդյունահանող ընդերքօգտագործողներին կատարել այնպիսի գործողություններ և իրականացնել միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան ողջամիտ օգտագործել գետավազի վերականգվող պաշարները, վնաս չհասցնել գետի հունի ափագծին, ջրային ռեսուրսներին և խուսափել անդրսահմանային ազդեցություններից:

 

  • Քննարկվել է

    09.02.2021 - 25.02.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6719

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: