Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, գույք հետ վերցնելու և գույք ամրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 22-ի N 1398-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Մուշեղ Հովսեփյան 02.12.2020 18:30:33 Նախագծի 2-րդ կետի 1-ին ենթակետի 1-ին պարբերության «իրավիճակը» բառը փոխարինել «իրավիճակում հայտնվելը» բառերով։ Առաջարկությունն ընդունվել է և կատարվել է համապատասխան փոփոխություն։
2 Մուշեղ Հովսեփյան 02.12.2020 18:30:33 Նախագծի 2-րդ կետի 1-ին ենթակետի 2-րդ պարբերությունից հանել «կանխարգելիչ» բառը։ Առաջարկությունն ընդունվել է և կատարվել է համապատասխան փոփոխություն։
3 Մուշեղ Հովսեփյան 02.12.2020 18:30:33 Նախագծի 2-րդ կետի 2-րդ ենթակետի «ռիսկի գոտում հայտնված» բառերը փոխարինել «կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու վտանգի (ռիսկի) ներքո գտնված» բառերով կամ հստակեցնել, թե ինչ ռիսկի մասին է խոսքը։ Առաջարկությունն ընդունվել է և կատարվել է համապատասխան փոփոխություն։
4 Մուշեղ Հովսեփյան 02.12.2020 18:30:33 Նախագծի 2-րդ կետի 3-րդ ենթակետի «հարակից մարզերը» բառերը փոխարինել «Վայոց Ձորի մարզը» բառերով։ Առաջարկում եմ դիտարկել Արցախի Հանրապետությունը որպես կազմակերպության սպասարկման տարածք (առնվազն մեթոդական աջակցության և վերապատրաստումների մասով) ավելացնելու իրավական հնարավորությունը։ Առաջարկը չի ընդունվել ։
5 Մուշեղ Հովսեփյան 02.12.2020 18:30:33 Նախագծի կետի 4-րդ կետի 1-ին ենթակետի համարակալման վրիպակը ուղղել։ Առաջարկը չի ընդունվել է, քանի որ համարակալումն արված է նպատակային։
6 Մուշեղ Հովսեփյան 02.12.2020 18:30:33 Նախագծի վերջում բացակայում է ստորագրող պաշտոնատար անձի պաշտոնը, անվան սկզբնատառը և ազգանունը։ Առաջարկն ընդունվել է, կատարվել է համապատասխան լրամշակում։
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: