Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Սույն նախագծով առաջարկվում է սահմանել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա պետության տիրապետությանը հանձնված գույքի հավատարմագրային կառավարման համար մրցույթ կազմակերպելու և մրցույթի արդյունքները ամփոփելու կանոնները, ինչպես նաև հաղթող ճանաչված մասնակցի հետ կնքվելիք հավատարմագրային պայմանագրի օրինակելի ձևը։

  • Քննարկվել է

    17.09.2020 - 02.10.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Կոռուպցիայի դեմ պայքար

  • Գերատեսչություն

    Արդարադատության նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7293

Տպել

Առաջարկներ`

Արտակ Պողոսյան

18.09.2020

Հարգելի գործընկերներ, ներկայացված նախագծի նպատակը և սկզբունքները ընդունելի են միանշանակ և ամբողջական ձևով: Սակայն լուրջ վերանայման կարիք ունի կազմակերպությունների ընտրության և գնահատման չափանիշները՝ թափանցիկ և ազատ արդար ընտրություն կատարելու համար՝ կարգի 8-րդ կետը: Մյուս կողմից սկզբունքորեն դեմ եմ և հիմնավորված չեմ համար արտերկրյա կազմակերպությունների ներգրավումը այս գործընթացներին: Բացի այդ, լուրջ վերանայման կարիք ունի պայմանագրի օրինակելի ձև՝ առնվազն երկու կողմերի իրավունքները և պարտականությունները պետք է մանրամասն նկարագրված լինի, ինչպես նաև դրան չկատարման համար բոլոր կողմերի պատասխանատվությունը, այլ ոչ թե միայն մեկի: Բացի այդ, հիմնավորման և հստակեցման կարիք ունի օրինակելի պայմանագրի 17-րդ կետի «ներկայացնում է [ապահովման միջոցը] պայմանագիր» պահանջը:

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: