Հիշել նախագիծը
"ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ" Կառավարության որոշման նախագիծ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 31.08.2020 14:17:55 | Առաջարկում եմ նախագծի հավելավածի 215 կետը, Ջրային պաշարների հաշվառում, նոր ջրային հաշվեկշռի կազմում, հանել, քանի որ Սևանի ջրավազանային կառավարման պլանի նախագծում այն պետք է ներառվի: Իսկ Սևանի ջրավազանային կառավարման պլանի նախագիծը գտնվում է ավարտական փուլում։ | Պարզաբանում | |||
| 2 | Ազգային ջրային համագործակցություն 01.09.2020 10:31:20 | ԵՄ Ջրային նախաձեռնություն + Արևելյան գործընկերության երկրների համար (ENI/2016/372-403) ծրագրի շրջանականերում մշակվել է "Սևանի ջրավազանային կառավարման պլանը", որը կառավարության որոշմամբ հաստատվելու և իրականացվելու է 2021-2027թթ. ընկած ժամանակահատվածում: Կառավարման պլանն ունի նաև միջոցառումների ծրագիր, որտեղ որպես առաջնահերթություն նշված է Արգիճի (5500մ3 ծավալով) և Աստղաձոր (1250000մ3 ծավալով) ջրամբարների կառուցումը: «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2021 թվականի տարեկան ծրագրին հավանություն տալու մասին» ծրագրում նշված է 3 այլ ջրամբարի կառուցում: Խնդրում եմ հստակեցրեք և տարեկան գործողությունների ծրագիրը համահունչ դարձրեք Սևանի ջրավազանային կառավարման պլանում ներառված միջոցառումների հետ: | Պարզաբանում |