Այս բնագավառում Հայաստանի Հանրապետությունը շարունակում է կատարել իր ստանձնած միջազգային պարտավորությունները, որոնք բխում են «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայից և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությունից և դրանց փոփոխություններից ու լրացումներից։ Ըստ այսմ՝ անհրաժեշտ է ապահովել ոլորտի կարգավորիչ իրավական ակտերի ներդաշնակեցում:
Նախագծի ընդունմամբ կարգավորվում է պետական լիազոր մարմնի ճանաչման գործընթացը նաև հիդրոֆտորածխածինների գործածման բնագավառում։ Մասնավորապես, շրջակա միջավայրի նախարարությունը հիդրոֆտորածխածինների գործածման բնագավառում լիազոր պետական մարմին ճանաչելու պարագայում կապահովի օրենքով սահմանված լիազոր մարմնին վերապահված գործառույթների իրականացումը ոչ միայն օզոնային շերտը քայքայող նյութերի, այլ նաև հիդրոֆտորածխածինների գործածման բնագավառում:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է գործող ոլորտային ներպետական օրենսդրության և միջազգային պարտավորությունների ներդաշնակություն և իրավակարգավորումների անխափանություն ու արդյունավետություն:
-
Քննարկվել է
03.07.2020 - 18.07.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Գերատեսչություն
Շրջակա միջավայրի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 7739
Տպել