Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Վեներա Աբովյան 30.06.2020 08:37:17 Տնօրեն պետք է ընտրեն պրիֆեսիոնալները։ Մենք դեռւս չունենք այն որակի կառավարման խորհուրդներ, որոնք տնօրենին ընտրեն ըստ զարգացման ծրագրի կամ անցած ուղու։ Ընտրելու են իրենց դպրոցում աշխատածին, անկախ հավակնորդների ծրագրերի։ Առաջարկում եմ տնօրենների ընտրության համար ստեղծել միասնական մարզային կամ տարածքային պրոֆեսիոնալ խորհուրհուրդ, որտեղ կներառվեն կրթության ոլորտի մարդիկ, ովքեր նախապես կվերապատրաստվեն ու կընտրեն ըստ համապատասխան չափանիշների՝ չունենալով որւէ շահագռգռվածություն կամ շահ Չի ընդունվել:
2 Գայանե Վարդանյան 02.07.2020 16:25:08 Հիմա տնօրենը նշանակում են : Ու սա ոչ ոք չի կարող առարկել: Ձևական են մրցույթները: Ընտրողներից շատերը չեն են պատկերացնում ինչ է դպրոցի զարգացման ծրագիրը: Ճիշտ կլինի մրցույթից մի քանի օր առաջ արագ կազմվի հանձնաժողով ու ընդգրկվեն պրոֆեսիոնալներ տարբեր մարզերից:Միգուցե այդժամանակ ամեն ինչ արդար լինի: Չի ընդունվել:
3 Վահրամ Սողոմոնյան 05.07.2020 12:12:26 Առաջարկում եմ ներառել հետևյալ դրույթը․ «Հավակնորդը պարտավոր է ապահովել իր հայտի, զարգացման ծրագրի և ներկայացվող փաստաթղթերի համապատասխանությունը դպրոցի կանոնադրության «Դպրոցի գործունեության առարկան և նպատակը» գլխում սահմանված ժողովրդավարության, մարդասիրության, հանրամատչելիության, թափանցիկության, անձի ազատ զարգացման, ինքնավարության և կրթության աշխարհիկ բնույթի պահպանման, ինչպես նաև ազգային և համամարդկային արժեքների զուգորդման սկզբունքներին։» Չի ընդունվել:
4 Վահրամ Սողոմոնյան 05.07.2020 12:12:26 Ավելացնել փաստաթղթերի ցանկում՝ մոտիվացիոն նամակի առկայությունը, ինչպես նաև կցված մասնակցային գործունեության և քաղաքացիական ներգրավվածության մասին վկայող /հավաստող փաստաթղթեր կամ նյութեր։ Ընդունվել է ի գիտություն:
5 Վահրամ Սողոմոնյան 05.07.2020 12:58:03 Առաջարկվում է ներառել հետևյալ դրույթը․ «Դպրոցի կառավարման խորհրդի անդամը՝ իրավունք ունի ծանոթանալ դպրոցի ֆիզիկական պայմաններին, դպրոցի աշխատանքային փաստաթղթերին, հանդիպել դպրոցի մասնակցային խորհուրդների հետ և նախաձեռնություններ ներկայացնել կառավարման խորհրդի նիստին: Դպրոցի տնօրինությունն այդ նպատակով աջակցում է կառավարման խորհրդին:» Չի ընդունվել:
6 Վահրամ Սողոմոնյան 05.07.2020 12:58:03 Առաջարկվում է ներառել հետևյալ դրույթը․ «Տնօրինությունը իրազեկում է դպրոցի բոլոր խորհուրդների նիստերի մասին և հնարավորություն է ստեղծում ԿԽ անդամների համար դպրոցի ծնողական խորհրդի և մանկավարժական խորհրդի նիստերին դիտորդի կարգավիճակով մասնակցելու համար։ Տնօրինությունը ապահովում է դպրոցի խորհուրդների և կառավարման խորհրդի միջև տեղեկատվության փոխանակումը։» Չի ընդունվել:
7 Վահրամ Սողոմոնյան 05.07.2020 12:58:03 Լրացուցիչ կարգավորումներ դպրոցի խորհուրդների և տնօրինության թափանցիկ, հաշվետու և մասնակցային աշխատանքի համար՝  Խորհուրդների նիստերի մասին տեղեկատվությունը բաց հայտարարությամբ տեղադրել դպրոցի կայքէջում։ ԾԽ և ՄԽ նիստերին մասնակցության հնարավորություն ստեղծել դպրոցի բոլոր ծնողների, մանկավարժների, ինչպես նաև լիազոր մարմնի և կրթության ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար։  Ընդունել ԾԽ օրինակելի կանոնադրություն՝ կանոնակարգելու Ծնողական խորհրդի որպես մասնակցային մարմնի արդյունավետ գործունեությունը, օրինակ, քանի որ ներկայումս սահմանված են միայն ծնողական ժողովների հրավիրման ժամկետները (4 և 2), իսկ ծնողական խորհուրդների նիստերի հրավիրման ժամկետները սահմանված չեն։  ԿԽ, ինչպես նաև ԾԽ և ԱԽ անդամների համար կազմակերպել պարբերական վերապատրաստումներ պետական և հասարակական կազմակերպությունների կողմից։  ԿԳՄՍՆ կողմից խորհուրդներում սեփական ներկայացուցիչների և համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպել հետադարձ կապին ծառայող հանդիպում-քննարկումներ՝ լիազոր մարմնի քաղաքականությանը ծանոթացնելու և խորհրդի անդամների կարծիքներին ծանոթանալու համար։ Մասնակի ընդունվել է:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: