Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում (այսուհետ` Օրենսգիրք) նախատեսել նոր 267.2 հոդված` հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների մաքսանենգության դեպքերի համար` թմրամիջոցների մաքսանենգության համար քրեական պատասխանատվություն նախատեսող հոդվածից առանձին, համեմատական առավել մեղմ պատժաչափերով:

Օրենսգրքի գործող 267.1 հոդվածի սանկցիաներն (պատժելիությունը) թողնել առանց փոփոխության` միայն թմրամիջոցների մաքսանենգության դեպքերի համար, հետևաբար նշված հոդվածի վերնագրից և բոլոր մասերի դիսպոզիցիաներից առաջարկվում է հանել «հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր և դրանց պրեկուրսորներ» բառակապակցությունները:

Նոր հոդվածի համարը` «267.2», լրացնել Օրենսգրքի բռնագանձումը նախատեսող` 103.1 հոդվածում ինչպես նաև մաքսանենգությունների բոլոր տեսակների հասկացությունը սահմանող օրենսգրքի 215.1 հոդվածի 7-րդ մասում:

  • Քննարկվել է

    16.03.2020 - 01.04.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Գերատեսչություն

    Պետական եկամուտների կոմիտե

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7329

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: