Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ, ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Ստանդարտ Դիալոգ ՍՊԸ 28.02.2020 14:42:29 «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿ» ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Ըստ բաժինների ներկայացված ցանկը թույլ է տալիս ուշադրություն հրավիրելու ստանդարտացման ոլորտում առանցքային դարձած խնդրի վրա, որն է. «ստանդարտի մշակում» և «ստանդարտի թարգամանություն» հիմնարար հասկացությունների տարանջատումը և սահմանումը: Ստանդարտի մշակումը, հատկապես փորձարկումների ոլորտին վերաբերող ստանդարտի՝ ենթադրում է տեխնիկական հագեցվածության և գիտահետազոտական բազայի առկայությամբ, համապատասխան մասնագետների ներգրավմամբ, բազմակի փորձարկումների միջոցով որոշակի պահանջների, ցուցանիշների ու դրանց նորմերի սահմանում: Մինչդեռ «ստանդարտի թարգմանությունը» կամ ինչպես նշվում է ծրագրում «ներդաշնակ ստանդարտի մշակումը» սոսկ տեխնիկական թարգմանչի միջոցով բնագրաբնույթ տեքստի կամ բովանդակության վերարտադրումն է, և ամենևին կապ չունի «ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ» բաժնում փաստվող ձևակերպումների հետ, մասնավորապես «սահմանում» եզրույթի հետ : Այսինքն՝ սահմանվածը թարգմանելը՝ սահմանում չէ: Եթե խնդիրը նման ձևաչափով և թարգմանության միջոցով ստանդարտացման ազգային համակարգի պահպանումն է, ապա համոզված եմ, որ այդ գործառույթը կարող են իրականացնել մրցույթով ընտրված և մատչելի գներով ծառայություն մատուցող թարգմանչական կազմակերպություններ:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: