Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Արդյունաբերական դիզայնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «ՀՀ պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծեր

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 "ԸԴՎԱՅԶ բիզնես և իրավաբանական խորհրդատվություն" ՍՊԸ 30.08.2019 10:07:22 Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը սահմանում է, որ որպես գյուտ չեն պահպանվում համակարգիչների ալգորիթմները և ծրագրերը: Ենթադրաբար այս դրույթի նպատակն է ամրագրել համաշխարհային պրակտիկայում ընդունված այն մոտեցումը, որ համակարգչային ծրագրերը պաշտպանվում են հեղինակային իրավունքով, և per se չեն պաշտպանվում արտոնագրով: Սակայն համաշխարհային պրակտիկայում նույնպես ընդունված է, որ համակարգչային ծրագրին վերաբերող գյուտերը կարող են արտոնագրվել, եթե դրանք բավարարում են արտոնագրաունակության պահանջներին: Այս առումով խնդրահարույց է, որ Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի առկա շարադրանքը (որին նույնական դրույթ առկա է նաև գործող օրենսդրությունում) կարող է ընկալվել ու մեկնաբանվել որպես առհասարակ համակարգիչների ալգորիթմներին և ծրագրերին վերաբերող գյուտերի արտոնագրումը բացառող: Այս առնչությամբ առաջարկում ենք Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը վերաշարադրել հետևյալ կերպ (կամ համարժեք այլ շարադրանքով)՝ «6. համակարգիչների ալգորիթմները և ծրագրերը, ինչը, սակայն, չպետք է խոչընդոտի իրավական պահպանություն տրամադրել համակարգիչների ալգորիթմների և/կամ ծրագրերի վերաբերող գյուտերին, պայմանով, որ այդպիսի գյուտը վերաբերում է եղանակին, որը բավարարում է սույն օրենքով սահմանված արտոնագրաունակության պահանջներին:» Միաժամանակ առաջարկում ենք Նախագծում կամ գյուտերի հայտի ձևակերպման, ներկայացման և քննարկման մասով ընդունվող ենթաօրենսդրական ակտում սահմանել, որ այն փաստը, որ գյուտի արդյունքը ստացվում է բացառապես էլեկտրոնային հաշվողական մեքենայի ծրագիր կամ ծրագրում օգտագործվող ալգորիթմ կիրառելու միջոցով ինքնին չի նշանակում, որ այդպիսի արդյունքը չի համարվում տեխնիկական բնույթ ունեցող: Այս առնբչությամբ առավել հստակություն ապահովելու համար նաև առաջարկում ենք սահմանել, որ եթե գյուտը վերաբերում է եղանակին, և բնութագրվում է էլեկտրոնային հաշվողական մեքենայի ծրագրի կամ այդ ծրագրում օգտագործվող ալգորիթմի վկայակոչմամբ, ապա ստացվող արդյունքը համարվում է տեխնիկական բնույթ ունեցող, եթե այն դրսևորվում է նյութական աշխարհի օբյեկտների վրա ազդեցության միջոցով (այդ թվում՝ երբ այդպիսի ազդեցությունը իրենից ներկայացնում է այն համակարգչային համակարգի գործողության բարելավում, որի վրա գործում է նման ծրագիրը): Եվ վերջապես առաջարկում ենք սահմանել, որ եթե գյուտը վերաբերում է եղանակին, և բնութագրվում է էլեկտրոնային հաշվողական մեքենայի ծրագրի կամ այդ ծրագրում օգտագործվող ալգորիթմի վկայակոչմամբ, ապա ստացվող արդյունքը համարվում է տեխնիկական բնույթ ունեցող, նաև եթե այն դրսևորվում է համակարգչային տեխնիկայի միջոցով ազդակների վրա ներգործությունների որոշակի հերթականություն կատարելու միջոցով (տես, օրինակ՝ N СИП-789/2016 գործով ՌԴ մտավոր սեփականության դատարանի 08.06.2018 թ. որոշումը):Այս վերջին առաջարկի նպատակն է հնարավորություն ստեղծել այնպիսի գյուտերի արտոնագրման համար, որոնք, օրինակ, ընկած են google.translate կամ finereader ծրագրերի հիմքում: Արա Խզմալյան
2 Անդրանիկ Խաչիկյան Խաչիկյան 03.09.2019 15:57:21 նախագծի 13-րդ հորվածի 1-ին մասի 6-րդ կետը լրացնել ՝ «բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գյուտը վերաբերում է եղանակին և համապատասխանում է սույն օրենքով սահմանված գյուտի արտոնագրաունակության պայմաններին»։ Ներկայացվող առաջարկությունը զուտ հստակեցման և հայտատուներին ճիշտ կողմնորոշման նպատակ ունի։ Պրակտիկայում արդեն իսկ եղել են մի շարք դեպքեր, երբ նման գյուտի հայտի հիման վրա տրվել է արտոնագիր։ Հետևապես կարելէ է փաստել, որ նման մոտեցումը որևէ նոր խնդիր չի առաջացնի։ Միևնույն ժամանակ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել վերջին շրջանում այս կարևոր հարցի քննարկումներին։
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: