Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին և «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծեր

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն է արվել, որի համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ միակողմ գործարքների) ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու պարտականությունը կրում է նշված գործարքները վավերացրաժ նոտարը, ինչպես նաև նախատեսվել է մինչև այս կարգավորումը նախատեսելը պետական գրանցման դիմում ներկայացնելու ժամկետը բաց թողնելու դեպքում այն հարգելի ճանաչելու հնարավորություն: Նախատեսվել են նաև այն հիմքերը, որոնց առկայության դեպքում դիմողի միջնորդությամբ պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմինը կարող է հարգելի համարել ժամկետը բաց թողնելը: Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսվող փոփոխությամբ հստակեցվել է անհատական իրավական ակտի՝ որպես իրավունք տրամադրող կամ իրավունքի սահմանափակում կիրառող ակտի բնույթը, ինչպես նաև հստակեցվել են անհատական իրավական ակտի առոչնչության և անվավերության հիմքով իրավունքի պետական գրանցումը մերժելու հետ կապված հարցերը: Բացի այ սահմանվել է, որ իրավունքի պետական գրանցումը չի կարող մերժվել, եթե պետական գրանցումն իրականացնող մարմինը հարգելի է համարել ժամկետը բաց թողնելը:

Նշված փոփոխությունից բխում է նաև «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը, որոնք կապված են նոտարի կողմից իրավունքները պետական գրանցման ներկայացնելու հետ: Բացի այդ լրացում է կատարվել նաև Քաղաքացիական օրենսգրքի 505-րդ հոդվածում, որով սահմանվել է վճարումների կատարման բացառապես անկանխիկ եղանակ տարաժամկետ վճարելու պայմանով կնքված անշարժ գույքի  առուվաճառքի պայմանագրի դեպքում: 

  • Քննարկվել է

    15.07.2019 - 30.07.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Կադաստր, Քաղաքացիական և առևտրային օրենսդրություն, Նոտարական

  • Գերատեսչություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11739

Տպել

Առաջարկներ`

Գևորգ Մալխասյան

26.07.2019

Ի լրումն սույն նախագծի վերաբերյալ իմ նախորդ առարկությունների հայտնում եմ, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436-րդ հոդվածի համաձայն պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ եւ պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն: Նույն օրենսգրքի 448-րդ հոդվածի համաձայն պայմանագիրը համարվում է կնքված, եթե կողմերի միջեւ պահանջվող ձեւով համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ: Իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 449-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ այն պայմանագիրը, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, կնքված է համարվում այդ իրավունքի գրանցման պահից: Վերոգրյալից ուղղակի բխում է, որ գույքի նկատմամբ իրավունքի գրանցումը տեխնիկական կամ ոչ էական հարց չէ: Գույքի նկատմամբ իրավունքի գրանցումը պայմանագրի կնքման շղթայի բաղկացուցիչ մասն է հանդիսանում, առանց որի պայմանագիրը չի համարվի կնքված: Վերոգրյալի համաձայն է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 302-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ եթե գործարքը կնքվել է պատշաճ ձեւով, իսկ կողմերից մեկը հրաժարվում է գործարքից ծագող իրավունքների գրանցումից, դատարանն իրավունք ունի մյուս կողմի պահանջով վճիռ կայացնել այդ իրավունքների գրանցման մասին: Սույն նորմից ուղղակի բխում է, որ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման համար պետք է դիմեն պայմանագրի բոլոր կողմերը, քանի որ գույքի նկատմամբ իրավունքի գրանցումով անձինք փաստացի տնօրինում են գույքը՝ որոշում են դրա ճակատագիրը: Վերագրյալի համաձայն գտնում եմ, որ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը նոտարին կամ կողմերից միայն մեկին հանձնարարլով, ոչ միայն խախտվում են վերոհիշյալ նորմերի, այլ ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի պահանջը:

24.07.2019

Սույն օրենքների նախագծերով նախատեսվող նոտարի կողմից անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման պարտականության վերաբերյալ հայտնում եմ՝ 1. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրացումը, ոչ թե անձի պարտականությունն է, այլ իրավունքը, և պետությունն իրավասու չէ որևէ կերպ գրանցման պահանջը պարտադրել քաղաքացիաիրավական հարաբերությունների կողմերին: ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն գործարքի կողմերին իրավունք ունեն ընդհանրապես չգրանցել դրանից ծագող իրավունքները՝ համաձայն լինելով, որ այն կարող է ճանաչվել առոչինչ: Բացի այդ օրենսդիրը գիտակցաբար է որոշակի ժամկետ տրամադրել կողմերին իրենց իրավունքներիկ գրանցման համար, քանի որ գործարքի նոտարական վավերացումից հետո կողմերը կարող է ունենա թե ֆինանսական և թե այլ խնդիրներ: Մասնավորապես կողմերն այդ ընթացքում պարտավոր են իրականացնել օրենքով նախատեսված գույքի ընդունում-հանձնումը:

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: