Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների նկատմամբ այլ գործառնությունների հետ մեկտեղ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերամշակման գործառնությունների իրականացման ժամանակ ապրանքների սպառումից տարբերվող սպառման դեպքերը սահմանելու, այդ դեպքերում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի եզրափակման, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների հաշվառումը վարելու, ինչպես նաև այդպիսի ապրանքների մասին մաքսային մարմին հաշվետվություն ներկայացնելու կարգը սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը

«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների նկատմամբ այլ գործառնությունների հետ մեկտեղ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերամշակման գործառնությունների իրականացման ժամանակ ապրանքների սպառումից տարբերվող սպառման դեպքերը սահմանելու, այդ դեպքերում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի եզրափակման, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների հաշվառումը վարելու, ինչպես նաև այդպիսի ապրանքների մասին մաքսային մարմին հաշվետվություն ներկայացնելու կարգը սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 15.03.2019թ. «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 251-Ա որոշմամբ հաստատված ցանկի 2-րդ կետով սահմանված միջոցառման կատարմամբ: Նշյալ կետի համաձայն՝ «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի  3-րդ և 6-րդ մասերին համապատասխան ՀՀ ՊԵԿ կողմից պետք է մշակվի և ՀՀ կատավարություն ներկայացվի «Ազատ տնտեսական գոտու «ազատ մասքային գոտի» մաքսային ընթացակարգի եզրափակման, ինչպես նաև «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների հաշվառումը վարելու, ինչպես նաև այդպիսի ապրանքների մասին մաքսային մարմին հաշվետվություն ներկայացնելու կարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

  • Քննարկվել է

    23.05.2019 - 21.06.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Պետական եկամուտներ, Տնտեսական

  • Գերատեսչություն

    Պետական եկամուտների կոմիտե

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9121

Տպել

Առաջարկներ`

Ա.Թումասյան

24.05.2019

Հարգելիներս մի փոքր հակիրճ և հստակ ձևակերպեկ նյութերը:

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: