Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

Ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանների և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների օրինակելի ձևերը հաստատելու մասին

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

<<Ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլան­ների և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների օրինակելի ձևերը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման նպատակը 2016 թվականի հոկտեմբերի 18-ին ընդունված <<Հայաստանի Հանրապետու­թյան ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> N ՀՕ-161 օրենքով Հայաստանի Հանրապետու­թյան ընդերքի մասին օրենսգիրքը նոր 60.3. հոդվածով կատարված լրացմամբ ամրագրված պահանջի ապահովումն է:     <<Ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլան­ների և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների օրինակելի ձևերը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է ՀՀ վարչապետի 19.12.2016թ. N 1234-Ա որոշման հավելվածի <<Հայաստանի Հանրապետու­թյան ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի>> 15-րդ կետի պահանջից:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

<<Ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլան­ների և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների օրինակելի ձևերը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կհաստատվեն ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների օրինակելի ձևերը:

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

<<Ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլան­ների և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների օրինակելի ձևերը հաստատելու մասին>>  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը  մշակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի աշխատակիցների կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

     Ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանների և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների առկայություն՝ ինչը կարևոր նշանակություն ունի ընդերքօգտագործման թափոնների պատշաճ (լավագույն փորձին համապատասխան)  և էկոլոգիապես անվտանգ կառավարման համար, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկատվության ապահովում՝ կարգավորող մարմիններին ներկայացնելու համար:

  • Քննարկվել է

    05.04.2017 - 26.04.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Գերատեսչություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10643

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: