17.11.2018
նախագծի հիմնավորման մեջ առաջարկում եմ նախատեսել էլեկտրոնային շտեմարանի ներդրման ֆինանսական գնահատակնն ու ֆինանսավորման աղբյուրը:
Քննարկվել է
13.11.2018 - 02.12.2018
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Տրանսպորտ
Գերատեսչություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 8836
Տպել17.11.2018
նախագծի հիմնավորման մեջ առաջարկում եմ նախատեսել էլեկտրոնային շտեմարանի ներդրման ֆինանսական գնահատակնն ու ֆինանսավորման աղբյուրը:
17.11.2018
նախագծի 2-րդ հոդվածով լրացվող 26.1-րդ հոդվածի 2-րդ մասում <Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նմուշի փաստաթղթերը> բառերն առաջարկում ենք փոխարինել <լիազոր մարմնի կողմից սահմանված նմուշի փաստաթղթերը> բառերով, քանի որ կարծում եմ, որ զուտ փաստաթղթի նմուշի հաստատմամբ աննպատակահարմար է անհարկի ծանրաբենել կառավարությանը:
14.11.2018
1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ օրենքի նախագծի 2-րդ հոդվածով լրացվող 26.1-րդ հոդվածի 4-րդ մասը խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից; մասնավորապես անհասկանալի է թե ինչ փաստաթղթեր ի նկատի ունի նախագծի հեղինակը` <..... ավտոտրանսպորտային միջոցի գրանցման երկրի օրենսդրությամբ սահմանված համապատասխանության փաստաթղթերը..> ասելով: