«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-176-Ն օրենքի (այսուհետ` Օրենք)
- 4-րդ հոդվածի 4)-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ.
«Արտակարգ իրավիճակների, արտակարգ և (կամ) ռազմական դրության ժամանակ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի շահագործման և կառավարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
- 4-րդ հոդվածի` 6-րդ կետից հանել «համապատասխան թույլտվության առկայության դեպքում» բառերը, իսկ «օգտագործումը» բառից հետո լրացնել «ինչպես նաև իրականացնել ռադիոհեռարձակող սարքավորումների տեխնիկական վերահսկողության» բառերով.
Հոդված 2. Օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել նոր 17-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«17) սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4)-րդ կետի շրջանակներում Իրավասու մարմնի գրավոր պահանջի դեպքում ներկայացնել տեղեկատվություն ՀՀ տարածքում իրենց ենթակայությամբ առկա օպտիկամանրաթելային և եթերային ցանցերի` թողունակության, աշխարհագրական տեղակայման, կառուցվածքային և ֆունկցիոնալ գծապատկերների ու տեխնիկական բնութագրերի վերաբերյալ:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
20.03.2017 - 07.04.2017
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տրանսպորտ
-
Գերատեսչություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 10478
Տպել