Հիշել նախագիծը
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Վոլոդյա Ձավարյան 28.10.2018 22:36:57 | Կարելի է նաև «Հոդված 18.1.-ի 1-ին մասում ավելացնել՝ երբ դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշմամբ անվավեր են ճանաչվել համայնքի ղեկավարի գրավոր առաջարկության, կարծիքի, հիմնավորման, կամ եզրակացության հիման վրա ընդունված համայնքի ավագանու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող երկու և ավելի որոշումներ. | Կարծում ենք, որ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձվի ավագանու անդամների մասնագիտական վերապատրաստումներին, որպեսզի սկսած համայնքի ղեկավարի օրենքներին հակասող գրավոր առաջարկության, կարծիքի, հիմնավորման, կամ եզրակացության ներկայացման և քննարկման պահից ավագանին ի վիճակի լինի հայտնել իր բացասական դիրքորոշումը: | |||
| 2 | Վոլոդյա Ձավարյան 28.10.2018 23:04:45 | Հոդված 18.1. -ի 1-ին մասում կարելի է նախատեսել նաև, որ համայնքի ղեկավարի պաշտոնանկության վերաբերյալ առաջարկությունը կարող է արվել համայնքի ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի առնվազն մեկ երրորդի գրավոր նախաձեռնությամբ, համայնքի բնակիչների նախաձեռնությամբ (կարելի է նախատեսել որոշակի տոկոս ) տեղական հանրաքվեի արդյունքից ելնելով | Նախագծում ավագանու կողմից համայնքի ղեկավարի պաշտոնանկություն նախաձեռնելու համար սահմանված են որոշակի հիմքեր: Ձեր նշած դեպքում, այն է՝ բնակիչների կողմից համայնքի ղեկավարի պաշտոնանկությունը նախաձեռնելու համար որևէ հիմք չեք առաջարկել, իսկ նախագծում նշված հիմքերը կիրառելի չեն լինի Ձեր նշած տարբերակի համար: Ներկայումս քննարկվում է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու գործընթացում տեղական հանրաքվեի կիրառման հնարավորությունը: | |||
| 3 | Վոլոդյա Ձավարյան 28.10.2018 23:15:18 | 31-րդ հոդվածի 8-րդ մաս՝ 1000-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարը պետք է ունենա բարձրագույն, բայց գոնե համապատասխան մասնագիտական կրթություն, կամ գոնե ՏԻՄ ոլորտի հետ կապված որոշակի աշխատանքային ստաժ | Կարևորում ենք բնակավայրի վարչական ղեկավարի թեկնածուի Ձեր նշած չափորոշիչը, այն է՝ ՏԻՄ ոլորտի հետ կապված որոշակի աշխատանքային ստաժ ունենալը, սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ այդ պաշտոնն ունի հայեցողական բնույթ, և համայնքի ղեկավարն այդ պաշտոնում նշանակում է այն անձին, որը վայելում է տվյալ բնակավայրի բնակչության վստահությունը, ինչպես նաև օժտված է կառավարչին բնորոշ ունակություններով: |