Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՀԱՄԱԼԻՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2026-2029 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՀԱՄԱԼԻՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2026-2029 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

          Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

          Հայաստանի Հանրապետության պետական սահմանի կառավարման համակարգը ձևավորվել է անկախությունից հետո՝ բազմակենտրոն, հատվածային և աստիճանական զարգացման պայմաններում։ Սահմանային անվտանգության, մաքսային հսկողության, միգրացիայի կառավարման և իրավապահ գործառույթներն իրականացվել են տարբեր պետական մարմինների կողմից՝ առանց ամբողջական համակարգված մոտեցման, ինչը հանգեցրել է կառավարման արդյունավետության սահմանափակումների։

          Ներկայումս առկա են մի շարք համակարգային խնդիրներ, մասնավորապես՝

·          լիազորությունների բաշխվածություն տարբեր մարմինների միջև և միջգերատեսչական համակարգման ոչ լիարժեք մեխանիզմներ,

·          տեղեկատվության փոխանակման և տվյալների համակցման սահմանափակ հնարավորություններ,

·          ռիսկերի գնահատման միասնական մեթոդաբանության բացակայություն,

·          տեխնոլոգիական լուծումների անհամաչափ ներդրում,

·          սահմանային ընթացակարգերի բարդություն և վարչարարական խոչընդոտներ։

          Միաժամանակ, աշխարհաքաղաքական զարգացումները, տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները, միգրացիոն հոսքերի փոփոխությունները և անդրսահմանային հանցավորության նոր ձևերը պահանջում են առավել ինտեգրված, ճկուն և կանխարգելիչ կառավարման համակարգի ներդրում։

          Նախկինում իրականացված ծրագրերը և բարեփոխումները, թեև ապահովել են որոշակի առաջընթաց (ենթակառուցվածքների բարելավում, տեխնիկական միջոցների ներդրում, համագործակցության զարգացում), ունեցել են հիմնականում հատվածային բնույթ և չեն ապահովել միասնական ռազմավարական մոտեցում։

          Առաջարկվող կարգավորման բնույթը

          Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է ներդնել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի համալիր կառավարման (ՍՀԿ) համակարգ, որը հիմնված է միջգերատեսչական համագործակցության, տեղեկատվության փոխանակման և ռիսկերի վրա հիմնված կառավարման սկզբունքների վրա։

          Համակարգը ներառում է՝

·             սահմանային կառավարման ռազմավարական, օպերատիվ և տեխնիկական մակարդակների հստակեցում,

·             միջգերատեսչական համագործակցության ինստիտուցիոնալ մեխանիզմների (այդ թվում՝ խորհրդակցական մարմնի) ձևավորում,

·             ռիսկերի վերլուծության միասնական մեթոդաբանության և կենտրոնի ստեղծում,

·             տեղեկատվության ավտոմատացված և կառուցվածքային փոխանակման համակարգերի ներդրում,

·             սահմանային վերահսկողության և մաքսային հսկողության արդիականացում՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ (կենսաչափական համակարգեր, էլեկտրոնային հարթակներ և այլն),

·             տվյալների պաշտպանության և տեղեկատվական անվտանգության ամրապնդում,

·             մարդու իրավունքների պաշտպանության ապահովում սահմանային գործընթացներում,

·             անձնակազմի կարողությունների զարգացում և վերապատրաստման համակարգի բարելավում։

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կձևավորվի ժամանակակից պահանջներին համապատասխան սահմանային կառավարման համակարգ, որը կնպաստի ինչպես ազգային անվտանգության արդյունավետ ապահովմանը, այնպես էլ տնտեսական զարգացմանը և միջազգային համագործակցության խորացմանը։

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունումից հետո պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունները կներկայացվեն ռազմավարական ծրագրի ծախսային գնահատականով։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրին, Հայաստանի վերափոխման ռազմա­վա­րու­թյուն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմա­վա­րու­թյուն­ներ

Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինից, համաձայն որի՝ անհրաժեշտ է մեծ ծավալի ներդրումներ կատարել սահմանային կառավարման բարելավման ուղղությամբ՝ ներառյալ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և TRIPP ծրագրի շրջանակներում։

 

 

 

 

 

 

  • Տևողություն

    05.05.2026 20.05.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Գերատեսչություն

    Ազգային անվտանգության ծառայություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 87

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: