Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

1.   Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի մարտի 26-ի N 378-Ն, N 336-Ն, N 338-Ն և N 339-Ն որոշումների 5-րդ կետերով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին վերապահված են պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման գործընթացներից բխող մի շարք համալիր գործառույթներ, մասնավորապես՝

1.   հաստատել ամրացված և սեփականության իրավունքով պատկանող՝ փոխանցվող գույքերի կազմը և արժեքը,

2.   հաստատել միացման պայմանագրերը, միացման կարգն ու պայմանները,

3.  հաստատել գույքի և պարտատերերին ու պարտապաններին վերաբերող բոլոր պարտավորությունների (ներառյալ վիճարկվող պարտավորությունները) փոխանցման ակտերը,

4.    իրականացնել ՊՈԱԿ-ների կանոնադրությունների փոփոխությունները և ապահովել համապատասխան պետական գրանցումները,

5.  կազմակերպել և ապահովել ՊՈԱԿ-ներին սեփականության և անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող՝ գույքերի հանձնման և ընդունման աշխատանքների ամբողջական կատարման գործընթացը։

Գործնականում նշված միջոցառումների իրականացումը ներառում է բազմափուլ և ծավալուն գործընթացներ, մասնավորապես՝

1.   գույքի ամբողջական գույքագրում և գնահատում,

2.   պարտատերերի և պարտապանների հետ իրավահարաբերությունների կարգավորում (ներառյալ վիճարկվող պարտավորությունները),

3.  պայմանագրային հարաբերությունների վերանայում,

4.  կազմակերպչական և կառավարչական փոփոխությունների իրականացում։

Բացի այդ, վերակազմակերպման գործընթացի ժամանակին և ամբողջական իրականացումն էական նշանակություն ունի կազմակերպություններում խնամք ստացողների համար, քանի որ այն անմիջական ազդեցություն կունենա նրանց տրամադրվող ծառայությունների որակի և անխափանության վրա։ Սահմանված կարճ ժամկետում գործընթացը դժվար կլինի ամբողջական և արդյունավետ իրականացնել, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ ծառայությունների որակի վրա։

2 Առաջարկվող կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում «եռամսյա» բառը փոխարինել «վեցամսյա» բառով։

Առաջարկվող կարգավորման նպատակը կայանում է նրանում, որ երեքամսյա ժամկետը բավարար չէ նշված միջոցառումները ամբողջական և պատշաճ իրականացնելու համար։ Ժամկետի երկարացումը մինչև վեց ամիս հնարավորություն կտա ապահովել գործընթացի ամբողջական և սահուն ընթացքը՝ նվազեցնելով հնարավոր ռիսկերը։ Վեցամսյա ժամկետը հնարավորություն կտա հանգամանալից իրականացնել բոլոր իրավական գործընթացները, նվազեցնել սխալների առաջացման հնարավորությունները, ապահովել շահառուների իրավունքների լիարժեք պաշտպանությունը և ծառայությունների անընդհատությունը։

Ելնելով վերոգրյալից՝ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի մարտի 26-ի N 378-Ն, N 336-Ն, N 338-Ն և N 339-Ն որոշումների 5-րդ կետերում սահմանված եռամսյա ժամկետը փոխարինել վեցամսյա ժամկետով։

3 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։

4 Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում։

5 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի Աշխատանքի և սոցիալական պաշտպանության 4.6-րդ գլխով սահմանված պահանջներից. մասնավորապես՝

1) առաջիկա հինգ տարիներին երեխաների հիմնահարցերի ոլորտում առանցքային է համարվելու երեխայի իրավունքների լիարժեք իրացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը՝ երեխաների իրավունքների պաշտպանության մեխանիզմների հզորացմամբ.

2) շարունակվելու է ընտանիքում ապրելու երեխայի իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2020-2023 թվականների համալիր ծրագրի իրականացումը՝ այդ թվում՝ բարեփոխելով օրենսդրական դաշտը, ապահովելով երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի արդյունավետության բարձրացումը։ Ապահովվելու է թիրախային և կարիքահենք աջակցության տրամադրումը՝ այդ նպատակով բարձրացնելով երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների գործունեության արդյունավետությունը.

3) իրականացվելու է տարեցներին մատուցվող խնամքի ծառայությունների բարելավման և համայնքահենք ծառայությունների ներդրման ու զարգացման ծրագիրը՝ վերանայելով ողջ օրենսդրական դաշտը, ապահովվելու է տարեց մարդկանց համար արժանապատիվ, առողջ և ակտիվ կենսակերպ, բարելավվելու է խնամքի որակը։

 

  • Տևողություն

    28.04.2026 14.05.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 306

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: