«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Նախշուն Հովհաննիսյան 23.04.2026 00:14:13 | ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ « Նախադպրոցական հաստատությունների հերթագրման և ընդունելության էլեկտրոնային համակարգի ներդրման վերաբերյալ »
Հիմք ընդունելով նախադպրոցական կրթության ոլորտի թվայնացման և վարչական ռեգիստրի վարման նոր նախագիծը՝ ստորև ներկայացնում եմ առաջարկություններ, որոնք կնպաստեն նախագծի առավել արդյունավետ կիրառմանը. 1. Տվյալների ավտոմատ ներբեռնում - Առաջարկում եմ ապահովել համակարգի լիարժեք ինտեգրումը «Բնակչության պետական ռեգիստրի» հետ: Դա թույլ կտա, որ երեխայի հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) մուտքագրելիս ծնողի և երեխայի անձնագրային տվյալները, բնակության վայրի հասցեն և ազգակցական կապը ավտոմատ լրացվեն: Սա կբացառի տվյալների սխալ մուտքագրման ռիսկը և կխնայի քաղաքացու ժամանակը: 2. Առաջնահերթությունների ավտոմատացված ստուգում.- Քանի որ գործող կարգով կան արտոնություններ ունեցող խմբեր (օրինակ՝ զինծառայողների երեխաներ, բազմազավակ ընտանիքներ), առաջարկում եմ, որ համակարգը էլեկտրոնային հարցման միջոցով ինքնուրույն հաստատի տվյալ կարգավիճակը՝ ազատելով ծնողին լրացուցիչ տեղեկանքներ կցելու պարտականությունից: 3. Թափանցիկության «Հանրային պատուհան».- Նախագծի շրջանակներում ստեղծել հանրամատչելի հարթակ (կամ բջջային հավելվածի բաժին), որտեղ ծնողը կարող է տեսնել ոչ միայն իր հերթը, այլև հաստատությունում առկա ազատ տեղերի դինամիկան և խմբերի համալրվածությունը: Սա կբարձրացնի վստահությունը համակարգի նկատմամբ: 4. Տնօրենների ծանրաբեռնվածության թեթևացում.- Քանի որ նախագծով նախատեսվում է տվյալների մեկանգամյա մուտքագրում, առաջարկում եմ սահմանել անցումային փուլ, որի ընթացքում կիրականացվի տնօրենների և վարչական աշխատակիցների վերապատրաստում՝ նոր համակարգի գործիքակազմին արագ տիրապետելու համար:
Հովհաննիսյան Նախշուն |
Դիտել կցված փաստաթուղթը |
Նախագծով առաջարկվող փոփոխություններն ամբողջությամբ ուղղված են քաղաքացիների վարչական բեռի նվազեցմանը՝ բացառելով համապատասխան համակարգերում առկա տվյալների բազմակի մուտքագրման անհրաժեշտությունը: Տեղական ինքնակառավարման մարմինների կողից վարվող հերթագրման էլեկտրոնային համակարգերում ապահովված է բավարար թափանցիկություն, ինչը հնարավորություն է տալիս տեսնելու համապատասխան տարիքային խմբերի համալրվածությունը և հերթագրված երեխաների թիվը: Պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատություններում «Նախադպրոցական կրթությա կառավարման տեղեկատվական համակարգը» ներդրվել և գործարկվել է 2023-2024 ուսումնական տարում, ինչի շրջանակներում «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպվել են վերապատրաստումներ հաստատությունների տնօրենների և համապատասխան մասնագետների ընդգրկմամբ: Ներկայում վերապատրաստումներ են իրականացվում լիցենզավորված ոչ պետական հաստատությունների համար: |
||
| 2 | Աննա Խուգոյան 23.04.2026 15:10:57 | Հիմնականում կողմ լինելով նախագծով առաջարկվող փոփոխություններին և բարձր գնահատելով նախադպրոցական կրթության ոլորտի թվայնացմանն ուղղված քայլերը՝ ցանկանում եմ ներկայացնել հետևյալ դիտարկումը.Նախագծի 16-րդ կետում նշվում է, որ տվյալների փոխգործելիության դեպքում փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտությունը բացակայում է։ Առաջարկում եմ ավելի հստակեցնել ծնողների իրազեկման մեխանիզմը հենց հերթագրման պահին։ Անհրաժեշտ է, որ համակարգը նախապես տեղեկացնի ծնողին՝ արդյո՞ք իր տվյալները «ինքնաշխատ» եղանակով արտացոլվել են, թե՞ առկա է տեխնիկական խնդիր և անհրաժեշտ է կցել լուսանկարը կամ քաղվածքը։Սա թույլ կտա խուսափել հնարավոր սխալներից, կբացառի լրացուցիչ վարչական քաշքշուկը և կդարձնի գործընթացն ավելի կանխատեսելի ու թափանցիկ թե՛ ծնողների, թե՛ հաստատությունների տնօրինության համար։» |
Նախագծով ներկայացված ձևակերպումը ենթադրում է, որ ծնողի տվյալների նույնականացումից հետո տվյալներն ինքնաշխատ եղանակով կարտացոլվեն ծնողի էջում, եթե համաատասխան համակարգերի միջև տվյալների փոխգործելիությունն ապահովված լինի: Փաստաթղթերը կցելու անհրաժեշտության դեպքում ևս ծնողն այդ պահին կտեղեկացվի համակարգի միջոցով: |