Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀՐԱՏԱՊ ԱՐՁԱԳԱՆՔ ՊԱՀԱՆՋՈՂ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՏՆԱԿՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ  ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագիծը մշակվել է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, կացարանով ապահովման խնդիր ունեցող անձանց (ընտանիքների) կարիքներին հրատապ արձագանքելու ճկուն մեխանիզմ ստեղծելու անհրաժեշտությամբ։

Ներկայում գործող բնակարանային աջակցության ծրագրերը հիմնականում ուղղված են սոցիալական բնակարանային ֆոնդի կամ դրամական աջակցությունների տրամադրմանը։

Նախագծով առաջարկվում է սոցիալապես անապահով անձանց կամ ընտանիքներին, որոնք չունեն սեփական բնակելի տարածք կամ բնակվում են բնակության համար ոչ պիտանի պայմաններում՝ անհաղթահարելի ուժի, բնական աղետների, սոցիալ-տնտեսական դժվարությունների կամ այլ հանգամանքների պատճառով ապահովված չեն ժամանակավոր, անվտանգ և նվազագույն կենցաղային պայմաններ ունեցող կացարանով, ապահովել ժամանակավոր կացարանով` մոդուլային տնակներով, որոնք արագ տեղակայվող, շարժական ժամանակավոր կացարաններն են։

 

 

  • Տևողություն

    20.04.2026 06.05.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3544

Տպել

Առաջարկներ`

Աիդա Թորոսյան

30.04.2026

Բարև ձեզ ,ես Աիդա Թորոսյանն եմ խնդրանքով դիմում եմ Ձեզ որպեսզի ինձ ևս կարողանաք աջակցել բնակարանային հարցով, տղաս` Համլետը ով արդեն 17 տարեկան է և ունի մանկական ուղեղային կաթված (ДЦП), և այդ ամենի հետ մեկտեղ միակողմանի ծնողազուրկ է , խնդրում եմ անտարբեր չանցնել և օգնել բնակարանային հարցով որպեսզի հնարավորինս կրճատվի մեր դժվարությունները:Քանի որ այդ ամենի հետ մեկտեղ դժվար է բնակվել վարձով:

Taguhi Avanesyan

29.04.2026

Բարև ձեզ Եսել եմ ուզում օգտվել այդ ծրագրից

Aram Avagyan

29.04.2026

«Բարև ձեզ, ինչպե՞ս կարող է մարդը կամ ընտանիքը հասկանալ՝ արդյոք այս ծրագրի շահառու է, թե ոչ»

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: