Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ։

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Մարտիրոս Քոչարյան 21.04.2026 16:30:39

Հարգելի նախագծի հեղինակներ,

Խնդրում եմ նախագծի մեջ ներառել նաեւ 1998–2016 թթ․ տեղի ունեցած այն դեպքերի համար, երբ զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ: Շատ հաճախ ծառայողական պարտականությունները կատարող զինվորականները շատ ավելի կարեւոր առաջադրանք են կատարել քան ուղղակի մարտական հերթապահություն իրականացնողները (ամենեւին չեմ նվազեցնում մարտական հերթապահության կարեւորությունը) եւ շատ արդար կլինի ծրագրի մեջ ներառել նաեւ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված կամ առողջական խնդիր(ներ) ստացած զինվորականներին։

 

 

 

Առաջարկը չի ընդունվել։ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքը վերաբերում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո բացառապես ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով /այսուհետ՝ մարտական գործողություններ/ զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառելու դեպքերին, որոնք օրենքի իմաստով կոչվում են Հատուցման դեպք։ Այսինքն, ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառելու դեպքերը այս օրենքի կարգավորման առարկայի շրջանակներից դուրս է։ Ուստի նախագծով 1998-2016թթ համար չի կարող քննարկվել այլ դեպք, քան մարտական գործողությունների հետևանքով ծագած հատուցման դեպքը։

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: