«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Կարեն Մելիքյան 17.04.2026 17:39:13 | 1․ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՄԱՆ, ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ՏՆՕՐԵՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ, ՓՈՐՁԱՇՐՋԱՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ» կարգի 5-րդ կետում սահմանվում է « Տվյալ հաստատության տնօրենը, որի լիազորությունների դադարեցման արդյունքում առաջացել է տնօրենի պաշտոնի թափուր տեղ, չի կարող նշանակվել նույն հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար կամ տնօրենի պարտականությունները կատարող:» որի հիմնավորվում է ուսումնական հաստատությունում գործող տնօրենի և մնացած տնօրենի հավակնորդների հավասար հնարավորության մասին։ Սակայն եթե նշանակված տնօրենի պաշտոնակատարը կամ պարտականություններ կատարողը դառնում է հավակնորդ, այս մասով չկա որևէ սահմանափակում և հավասարության սկղբունքը խախտվում է։ Առաջարկում եմ այս կետի ձևակերպումը տալ հետևյալ կերպ՝ «Տվյալ հաստատության տնօրենը, որի լիազորությունների դադարեցման համար հիմք է՝ անձնական դիմումի հիման վրա կամ լիազոր մարմնի որոշմամբ պաշտոնից ազատման, փորձաշրջանը չանցնելու, մահվան, դատարանի օրինական ուժի մեջ մտած մեղադրական (վարչական կամ մանկավարժական պաշտոն զբաղեցնելու սահմանափակման, ազատազրկման) դատավճռի առկայության դեպքերում, որի արդյունքում առաջացել է տնօրենի պաշտոնի թափուր տեղ, տվյալ պաշտոնավարողը չի կարող նշանակվել նույն հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար կամ տնօրենի պարտականությունները կատարող:»։ Այս ձևաչաձով կստեղծվի հնարավորություն այն տնօրեններին, ովքեր ցանկություն ունեն պաշտոնավարելու սակայն օրինակ՝ դպրոցի զարգացման ծրագրի գրավոր փուլում դրական եզրակացություն չեն ստացել շարունակեն պաշտոնավարելը, մինչև սահմանված կարգով դպրոցի տնօրենի մրցույթի կայացումը։ Այն նաև հնարավորություն է կրճատելոըւ այնպիսի գործընթացները, ինչպիսին են՝ գույքային պատասխանատվության փոխանցումը, իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցումը, հատկապես ավարտական վկայականների հանձնման ժամանակաշրջանում, որի ժամանակ անհրաժեշտ է էլեկտրոնային ստորագրության նույնականացում։ 2․ 2-րդ կետում ««2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կամ մարզպետի աշխատակազմի կամ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ լիազոր մարմին) համապատասխան ստորաբաժանումը, ըստ ենթակայության, տվյալ հաստատության տնօրենի պաշտոնավարման ժամկետը լրանալու օրվանից հաշված, առավելագույնը 55 աշխատանքային օր առաջ, բայց ոչ պակաս, քան 50 աշխատանքային օր առաջ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորված հարթակում (այսուհետ՝ հարթակ) հայտարարում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ, որը բաղկացած է 3 փուլից՝ հավակնորդների հայտերի ընդունում, զարգացման ծրագրի փորձաքննություն և հարցազրույցի անցկացում (հարցազրույցի անցկացման օրվա և ժամի մասին հավակնորդը ծանուցվում է հարթակում):». » առաջարկում եմ ձևակերպել «2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կամ մարզպետի աշխատակազմի կամ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ լիազոր մարմին) համապատասխան ստորաբաժանումը, ըստ ենթակայության, տվյալ հաստատության տնօրենի պաշտոնավարման ժամկետը լրանալու օրվանից հաշված, առավելագույնը 55 աշխատանքային օր առաջ, բայց ոչ պակաս, քան 50 աշխատանքային օր առաջ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորված հարթակում (այսուհետ՝ հարթակ) հայտարարում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ, որը բաղկացած է 3 փուլից՝ հավակնորդների հայտերի ընդունում, զարգացման ծրագրի փորձաքննություն և հարցազրույցի անցկացում (հարցազրույցի անցկացման օրվա և ժամի մասին հավակնորդը ծանուցվում է հարթակում և էլեկտրոնային փոստով):». |
Գործող կարգավորման տրամաբանությունը հստակ է․ 5-րդ կետով բացառվում է հենց այն անձի՝ նախկին տնօրենի, կրկին ժամանակավոր պաշտոնակատար նշանակումը, որի պաշտոնավարումն ավարտվել է։ Սա ուղղված է կանխելու պաշտոնի «վերարտադրությունը» նույն անձի միջոցով և ապահովելու մրցույթի իրական մրցակցային բնույթը։ Առաջարկվող փոփոխությունը կարող է հանգեցնել մրցութային գործընթացի արժեզրկման և նույն անձի փաստացի շարունակական կառավարման պահպանմանը՝ առանց մրցույթով հաղթելու, ինչը հակասում է կարգավորման նպատակին։ Էլեկտրոնային փոստով լրացուցիչ ծանուցում նախատեսելու առաջարկը առաջին հայացքից ուղղված է տեղեկատվության հասանելիության բարձրացմանը, սակայն այն նույնպես ունի որոշ խնդիրներ։ Էլեկտրոնային փոստով լրացուցիչ ծանուցման պարտադիր սահմանումը կարող է առաջացնել մի շարք գործնական խնդիրներ՝ տեխնիկական խափանումների կամ նամակի չստացման դեպքում առաջացող վեճեր, «պատշաճ ծանուցման» փաստի վիճարկումներ, կրկնակի հաղորդակցման համակարգի անհարկի բարդացում։ Բացի այդ, նման լրացումը էական ազդեցություն չի ունենում գործընթացի բովանդակության վրա, քանի որ հարթակում ծանուցումն արդեն իսկ համարվում է բավարար և իրավաչափ։ Լրացուցիչ մեխանիզմների ներմուծումը պետք է հիմնավորված լինի անհրաժեշտությամբ, այլ ոչ թե ցանկալի հարմարությամբ։ Ամփոփելով՝ առաջարկվող փոփոխությունը չի հանդիսանում անհրաժեշտ և կարող է ավելացնել վարչարարական բեռը՝ առանց էական արժեք ստեղծելու։ |
|||
| 2 | Ռուզաննա Խաչատրյան 17.04.2026 23:58:24 | Ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի մրցույթի կարգում առաջարկվող փոփոխությունները կարևոր քայլ են թվայնացման և գործընթացների պարզեցման ճանապարհին։ Սակայն, որպեսզի այդ ընտրությունը չկրի ձևական բնույթ և չդառնա զուտ մեխանիկական գործողություն, անհրաժեշտ է ներդնել հստակ կառուցակարգեր, որոնք կապահովեն ապագա տնօրենի և մանկավարժական կոլեկտիվի իրական բովանդակային համատեղելիությունը։ Առաջին հերթին, անհրաժեշտ է ապահովել զարգացման ծրագրերի լիարժեք հասանելիությունը։ Քանի որ գործընթացը տեղափոխվում է էլեկտրոնային հարթակ, առաջարկում եմ սահմանել պարտադիր դրույթ, ըստ որի՝ տվյալ դպրոցի կայքում կամ սոցիալական էջերում պետք է հրապարակվեն բոլոր հավակնորդների ծրագրերի հղումները։ Սա հնարավորություն կտա յուրաքանչյուր ուսուցչի նախապես ծանոթանալ թեկնածուների տեսլականին։ Ընտրությունը չի կարող համարվել արդար, եթե կոլեկտիվը հնարավորություն չունի համեմատելու բոլոր առաջարկվող մոդելները և հասկանալու, թե որն է լավագույնս համապատասխանում դպրոցի ներքին կարիքներին։ Երկրորդ, կարևորագույն խնդիր է փորձաքննության եզրակացության թափանցիկությունը։ Նախագծով նախատեսվում է ծրագրի անանուն փորձաքննություն, ինչը ողջունելի է, սակայն այդ փորձաքննության արդյունքները չպետք է մնան միայն ընտրող հանձնաժողովի սեղանին։ Առաջարկում եմ, որ փորձագիտական մանրամասն եզրակացությունը՝ ծրագրի ուժեղ և թույլ կողմերի վերլուծությամբ, հասանելի լինի մանկավարժական խորհրդին։ Սա կօգնի ուսուցիչներին հասկանալ՝ արդյո՞ք թեկնածուի պատկերացումները մասնագիտորեն հիմնավորված են, թե՞ դրանք ուղղակի գեղեցիկ շարադրված նպատակներ են, որոնք կտրված են իրականությունից։ Երրորդ, հավակնորդների և կոլեկտիվի հանդիպումները պետք է դուրս գան ձևականության շրջանակից։ Ներկայացվող արձանագրությունները պետք է արտացոլեն ոչ թե հանդիպման փաստը, այլ բովանդակությունը՝ ուսուցիչների կողմից բարձրացված սուր հարցերը և թեկնածուի տված լուծումները։ Սա այն հարթակն է, որտեղ պետք է ստուգվի տնօրեն-ուսուցիչ համատեղելիությունը։ Ամփոփելով, գտնում եմ, որ տնօրենի ընտրությունը չպետք է լինի պատահականության սկզբունքով կամ լոկ վերին օղակների որոշմամբ։ Մանկավարժական կոլեկտիվի կարծիքը պետք է ունենա ծանրակշիռ դեր։ Եթե մենք ցանկանում ենք ունենալ կայուն և զարգացող դպրոց, ապա պետք է բացառենք ձևական ընտրությունները։ Տնօրենը պետք է դպրոց մտնի ոչ թե որպես «նշանակված վարչարար», այլ որպես առաջնորդ, ում ծրագիրն ու տեսլականը ընդունվել և հավանության են արժանացել հենց այն մարդկանց կողմից, ում հետ նա պետք է աշխատի։ Միայն այս դեպքում կարող ենք խոսել առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի և կրթության որակի մասին։ |
|
|||
| 3 | Աիդա Պետրոսյան 22.04.2026 13:00:50 | 1.Նախագծով առաջարկվում է փուլային անցում դեպի կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից լիազորությունների իրականացում։
Առաջարկվում է նախատեսել անցումային հստակ կարգավորում՝ սահմանելով, որ մինչև համապատասխան ժամկետների ուժի մեջ մտնելը գործող լիազոր մարմինները շարունակում են իրականացնել իրենց լիազորությունները։ Սա թույլ կտա խուսափել իրավական անորոշությունից և հնարավոր գործառութային խզումներից։ |
Նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգավորումը վերաբերելի է առաջարկին: |
|||
| 4 | Աիդա Պետրոսյան 22.04.2026 13:00:50 | 2.Նախագծով սահմանված՝ 50-55 աշխատանքային օր առաջ մրցույթի հայտարարումը և 15 աշխատանքային օր հայտերի ներկայացման ժամկետը որոշ դեպքերում կարող են գործնականում սահմանափակող լինել։
Առաջարկվում է՝
* նախատեսել բացառիկ դեպքերում ավելի կարճ ժամկետ կիրառելու հնարավորություն,
|
Շնորհակալություն, Ձեր առաջարկը լրացուցիչ կքննարկվի: |
|||
| 5 | Աիդա Պետրոսյան 22.04.2026 13:00:50 | 3.Թվային հարթակի ներդրումը ողջունելի է, սակայն անհրաժեշտ է նախատեսել նաև տեխնիկական խափանումների դեպքում կիրառվող այլընտրանքային մեխանիզմներ։
Առաջարկվում է սահմանել, որ տեխնիկական խնդիրների դեպքում փաստաթղթերի ներկայացումը կարող է իրականացվել այլ եղանակով, ինչպես նաև հստակեցնել տեխնիկական աջակցության ապահովման կարգը։ |
Շնորհակալություն, Ձեր առաջարկը լրացուցիչ կքննարկվի: |
|||
| 6 | Աիդա Պետրոսյան 22.04.2026 13:00:50 | 4.«Տեսաներածված տարբերակ» ձևակերպումը պահանջում է հստակեցում։
Առաջարկվում է սահմանել փաստաթղթերի ներկայացման տեխնիկական պահանջները՝ ներառյալ թույլատրելի ձևաչափերը, ծավալը և որակի չափանիշները, ինչը կնվազեցնի կիրառման ընթացքում առաջացող վեճերը։ |
Նշված ձևակերպումը կիրառվում է գործող իրավակարգավորումներում և ենթադրում է փաստաթղթերի ներկայացում թվայնացված (սկանավորված) տարբերակով՝ էլեկտրոնային հարթակի միջոցով։ Միաժամանակ, փաստաթղթերի ներկայացման տեխնիկական պահանջները, այդ թվում՝ թույլատրելի ձևաչափերը, ծավալը և որակի չափանիշները, արդեն իսկ սահմանված են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N 35-Ն հրամանով և դրա կիրառումն ապահովող համապատասխան ենթակարգավորումներով։ Ուստի, լրացուցիչ հստակեցում նախատեսելու անհրաժեշտություն չի դիտարկվում։ |
|||
| 7 | Աիդա Պետրոսյան 22.04.2026 13:00:50 | 5.Նախագծով նախատեսվում է զարգացման ծրագրերի գնահատման շրջանակում հաշվի առնել նաև դրանց՝ արհեստական բանականությամբ ստեղծված լինելու հանգամանքը։
Սույն դրույթը կարող է առաջացնել իրավական անորոշություն, քանի որ նման հանգամանքի ապացուցելիությունը ներկայումս չունի հստակ մեթոդաբանական հիմք։
Առաջարկվում է՝
* կամ հանել տվյալ ձևակերպումը, * կամ սահմանել դրա գնահատման հստակ, չափելի և հաստատված մեթոդաբանություն՝ սահմանափակվելով հիմնականում արտագրության ստուգմամբ։ |
Նախագծով նախատեսվող կարգավորումը նպատակ ունի ապահովել հավակնորդների կողմից ներկայացվող զարգացման ծրագրերի ինքնուրույնության և բովանդակային ամբողջականության գնահատումը՝ հաշվի առնելով նաև ժամանակակից տեխնոլոգիական գործիքների կիրառմամբ հնարավոր ռիսկերը։ Արհեստական բանականության գործիքների լայն կիրառումը կրթական և կառավարման գործընթացներում կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակների, երբ ներկայացվող ծրագրերը ամբողջությամբ կամ էական մասով չեն արտացոլում հավակնորդի իրական կարողունակությունները։ Միաժամանակ, պետք է նշել, որ նշված դրույթը չի դիտարկվում մեկուսացված, այլ կիրառվելու է զարգացման ծրագրերի գնահատման ընդհանուր մեխանիզմների շրջանակում, ներառյալ՝ ծրագրային վերլուծության գործիքների օգտագործումը, հարցազրույցի փուլում հավակնորդի ներկայացման կարողության գնահատումը, ինչպես նաև հանձնաժողովի մասնագիտական դատողությունը։ Ինչ վերաբերում է մեթոդաբանական հստակության բացակայության վերաբերյալ դիտարկմանը, ապա գործնականում արդեն կիրառվում են համապատասխան ծրագրային գործիքներ և վերլուծական մոտեցումներ, որոնք հնարավորություն են տալիս բացահայտել ոչ ինքնուրույն մշակված բովանդակությունը։ Միևնույն ժամանակ, տվյալ կարգավորումը չի սահմանում ավտոմատ կամ միակողմանի որոշման մեխանիզմ, այլ ենթադրում է համակցված գնահատում։ Ուստի, նախագծով առաջարկվող ձևակերպումը նպատակահարմար է պահպանել՝ որպես զարգացման ծրագրերի գնահատման ամբողջականության ապահովման լրացուցիչ գործիք։ |