Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԱՁԵՎԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2019-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ներկայումս շատ քիչ են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հրաձգարանները: Հանրապետությունում գործում են 16 հրաձգարաններ, լիարժեք գործում են 4-ը, մյուսները թերի են գործում՝ վերանորոգված չլինելու, զենք, զինամթերք չունենալու պատճառով: Մինչդեռ հրաձգարանների  պահանջարկը Հայաստանի Հանրապետությունում շատ ավելի մեծ է: Նախագիծը նախատեսում է եղած հրաձգարանների վերանորոգում, նոր հրաձգարանների կառուցում: 

Նախագիծը սահմանում է հանրապետության 9-12-րդ դասարանների դպրոցականների, միջին մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունների 1-2-րդ կուրսերում սովորողների հրաձգարաններ հաճախելու անհրաժեշտությունը՝ հաստատված ժամանակացույցի և ցուցակների համաձայն: Նախագիծը առաջարկում է նաև հանրապետության մարզերի և Երևան քաղաքի բնակչության (հանրապետության ամեն մարզից և Երևանի յուրաքանչյուր վարչական շրջանից՝ հարյուրական մարդ) պարբերական հաճախումների կազմակերպում հրաձգարաններ՝ որպես զենքին ծանոթանալու, նշանառություն սովորելու, զենքին տիրապետելու հմտությունների կատարելագործման միջոցի:

  • Քննարկվել է

    17.07.2018 - 06.08.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10702

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: