17.02.2021 04.03.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N745-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N745-Ն որոշմամբ, սահմանվել է շրջակա միջավայրի նախարարության կանոնադրությունը։ Կանոնադրության 11-րդ կետում սահմանված են նախարարության հիմնական գործառույթներն ու նպատակները։ Նույն կետի 27-րդ ենթակետի համաձայն նախարարության գործառույթներից է հանդիսանում օզոնային շերտը քայքայող նյութերի հաշվառումը։ Համաձայն նոր ընդունված՝ «Օզոնային շերտի պահպանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի պահանջի՝ որպես լիազոր մարմնի գործառույթ է սահմանվել ոչ միայն օզոնային շերտը քայքայող նոյւթերի, այլ նաև՝ հիդրոֆտորածխածնների քանակությունների և փաստաթղթերի հաշվառումը։ Հետևաբար, «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքի փոփոխությունից հետո անհրաժեշտություն է առաջացել լիազոր պետական մարմնի գործառույթները վերանայել՝ համապատասխանեցնելով օրենքի պահանջներին։ Նախագծի ընդունմամբ կարգավորվում է պետական լիազոր մարմնի գործառույթները նաև հիդրոֆտորածխածինների գործածման բնագավառում։ Մասնավորապես, շրջակա միջավայրի նախարարության կանոնադրության փոփոխման պարագայում կապահովվի օրենքով սահմանված լիազոր մարմնին վերապահված գործառույթների իրականացումը ոչ միայն օզոնային շերտը քայքայող նյութերի, այլ նաև հիդրոֆտորածխածինների գործածման բնագավառում: 0 0 0 176
Under development Discussed 10.09.2020 - 25.09.2020 «Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների առաքման թույլտվության էլեկտրոնային եղանակով տրամադրման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետությունում առաքման թույլտվությունը (լիցենզիա, եզրակացություն) տրամադրվում է բացառապես թղթային տարբերակով, ինչը ժամանակակից տեխնոլոգիաների դարաշրջանում բիզնեսի կազմակերպման համաշխարհային տեմպերին համարժեք չէ: Ուստի իրավական ակտի նախագծով փորձ է արվում կատարել քայլ առաջ՝ ապահովելով արագ, դյուրին և արդյունավետ իրավակարգավորում: 0 2 0 3000
Under development Discussed 28.08.2020 - 15.09.2020 <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N90-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N90-Ն որոշմամբ սահմանված են ԵՏՄ մաքսային տարածքով արտահանման և ներմուծման համար սահմանափակ տեղափոխման ենթակա օզոնային շերտը քայքայող նյութերի ցանկը, ինչպես նաև օզոնային շերտը քայքայող նյութերի և դրանք պարունակող արտադրանքի ցանկը, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արգելված է: Այդ ցանկերում նշված են նաև նյութերի/արտադրանքների ծածկագրերն ըստ ԵՏՄ ԱՏԳ ԱԱ-ի, որոնցում տեղի են ունեցել փոփոխություններ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշմամբ: Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել Կառավարության կողմից սահմանված ցանկերում առկա ծածկագրերը համապատասխանեցնել ԵՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրերին։ 4 0 0 1002
Under development Discussed 03.07.2020 - 18.07.2020 «ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻԱԶՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N 291-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի N 291-Ն որոշմամբ, հիմք ընդունելով «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքի 5-րդ հոդվածը, շրջակա միջավայրի նախարարությունը ճանաչվել էր լիազոր պետական մարմին՝ օզոնային շերտը քայքայող նյութերի գործածման բնագավառում։ «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքի փոփոխությունից հետո անհրաժեշտություն է առաջացել լիազոր պետական մարմին ճանաչել նաև հիդրոֆտորածխածինների գործածման բնագավառում։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի ընդունմամբ, համաձայն որի օրենքի (նոր շարադրմամբ՝ «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի) կարգավորման առարկան ընդլայնվել է և այն, բացի օզոնային շերտը քայքայող նյութերից, ներառել է նաև հիդրոֆտորածխածինների գործածման բնագավառում իրավակարգավորումներ, որոնք հանդիսանում են ջերմոցային գազեր և ևս վնասակար են օզոնային շերտի համար: Օրենքում ամրագրված նոր իրավակարգավորումները ներդաշնակեցված են Հայաստանի միջազգային պարտավորություններին, որոնք իրենց արտացոլումը պետք է գտնեն նաև ենթաօրենսդրական ակտերում: 0 1395
Under development Discussed 03.07.2020 - 18.07.2020 «ՀԻԴՐՈՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N90-Ն որոշմամբ արդեն իսկ սահմանված է օզոնային շերտը քայքայող նյութերի ցանկը։ Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքի փոփոխությունից (նոր շարադրմամբ՝ «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի ընդունումից) հետո այդ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն ՀՀ կառավարության իրավասությունների մեջ նախատեսվել է նաև հիդրոֆտորածխածինների ցանկի սահմանումը։ Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության կողմից սահմանել հիդրոֆտորածխածինների ցանկը։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի ընդունմամբ, համաձայն որի օրենքի (նոր շարադրմամբ՝ «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի) կարգավորման առարկան ընդլայնվել է և այն, բացի օզոնային շերտը քայքայող նյութերից, ներառել է նաև հիդրոֆտորածխածինների գործածման բնագավառում իրավակարգավորումներ, որոնք հանդիսանում են ջերմոցային գազեր և ևս վնասակար են օզոնային շերտի համար: Օրենքում ամրագրված նոր իրավակարգավորումները ներդաշնակեցված են Հայաստանի միջազգային պարտավորություններին, որոնք իրենց արտացոլումը պետք է գտնեն նաև ենթաօրենսդրական ակտերում: Օրենքի 4-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի համաձայն ՀՀ կառավարությունը հաստատում է կարգավորվող նյութերի (օրենքի իմաստով՝ օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների) ցանկը։ 0 1253
Under development Discussed 01.07.2019 - 19.07.2019 «Օզոնային շերտը քայքայող նյութերը և դրանք պարունակող արտադրանքը Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ արտահանման կարգը, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս օզոնային շերտը քայքայող նյութերի և դրանք պարունակող արտադրանքի տեղափոխման եզրակացության (թույլատրող փաստաթղթի) տրամադրման կարգը, հայտի և եզրակացության ձևերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 17-ի N 591-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 21-ի N 771-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միությանն (այսուհետ՝ ԵՏՄ) անդամակցությամբ պայմանավորված՝ անհրաժեշտ է ապահովել ներպետական և ԵՏՄ օրենսդրության ընթացիկ ներդաշնակեցումը՝ սահմանված կարգով տեղայնացնելով նոր իրավակարգավորումները: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կանոնակարգել ԵՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս օզոնային շերտը քայքայող նյութերի և դրանք պարունակող արտադրանքի տեղափոխման, ինչպես նաև՝ օզոնային շերտը քայքայող նյութերի և դրանք պարունակող արտադրանքի՝ ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններ արտահանման գործընթացները՝ ԵՏՄ միջպետական համաձայնագրերին համապատասխան: 0 0 0 2158