ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N745-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N745-Ն որոշմամբ, սահմանվել է շրջակա միջավայրի նախարարության կանոնադրությունը։ Կանոնադրության 11-րդ կետում սահմանված են նախարարության հիմնական գործառույթներն ու նպատակները։ Նույն կետի 27-րդ ենթակետի համաձայն նախարարության գործառույթներից է հանդիսանում օզոնային շերտը քայքայող նյութերի հաշվառումը։ Համաձայն նոր ընդունված՝ «Օզոնային շերտի պահպանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի պահանջի՝ որպես լիազոր մարմնի գործառույթ է սահմանվել ոչ միայն օզոնային շերտը քայքայող նոյւթերի, այլ նաև՝ հիդրոֆտորածխածնների քանակությունների և փաստաթղթերի հաշվառումը։ Հետևաբար, «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքի փոփոխությունից հետո անհրաժեշտություն է առաջացել լիազոր պետական մարմնի գործառույթները վերանայել՝ համապատասխանեցնելով օրենքի պահանջներին։
Նախագծի ընդունմամբ կարգավորվում է պետական լիազոր մարմնի գործառույթները նաև հիդրոֆտորածխածինների գործածման բնագավառում։ Մասնավորապես, շրջակա միջավայրի նախարարության կանոնադրության փոփոխման պարագայում կապահովվի օրենքով սահմանված լիազոր մարմնին վերապահված գործառույթների իրականացումը ոչ միայն օզոնային շերտը քայքայող նյութերի, այլ նաև հիդրոֆտորածխածինների գործածման բնագավառում:
-
Duration
17.02.2021 04.03.2021 -
Type
Decision
-
Area
Nature protection
-
Ministry
Ministry of Environment
Views 169
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.