Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

27.11.2025 12.12.2025
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի N 388-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Ներկայում կարգում նախատեսված են կարգավորումներ, որոնք հանրակրթության պետական չափորոշչի ներդրման ճանապարհային քարտեզին զուգահեռ գործարկվել են, և ներկայում այլևս կիրառելի չեն, ինչպես նաև կարող են տարընկալման առիթ հանդիսանալ: Միաժամանակ, կարգում բացակայում է կարգավորումն առ այն, թե բնութագրող գնահատմամբ դասարաններում սովորողներին ինչ չափանիշների համաձայն է գովասանագիր տրամադրվելու: Հստակեցվում են նաև ավարտական և պետական ավարտական քննությունների անցկացման և գնահատման, ինչպես նաև սովորողի փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման հետ կապված իրավահարաբերությունները: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ շատ զարգացած երկրներում հրաժարվել են նույն դասարանում ուսուցումը կրկնելու մոտեցումից, սակայն որոշ երկրներ պահպանել են, օրիակ՝ Մեծ Բրիտանիան, սույն փոփոխությամբ ամրագրվում է, որ որևէ առարկայից տարեկան 1-3 միավոր գնահատված լինելու դեպքում սովորողը հանձնում է վերաքննություն, չհաղթահարելու և առնվազն երկու առարկայից վերաքննությունների արդյունքում 1-3 միավոր գնահատված լինելու դեպքում սովորողը կրկնում է տվյալ դասարանում ուսուցումը:    Կրթական մակարդակի ավարտին կազմակերպվող քննությունների դեպքում վերաքննությունների փուլից  հետո առնվազն 2  առարկայից 1-7 միավոր (20-միավորային սանդղակով)  ստացած լինելու դեպքում   սովորողը կրկնում է տվյալ դասարանում ուսուցումը:   Տարեկան 200 ժամից ավելի բացակայած սովորողը հանձնում է լրացուցիչ քննություններ ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից՝ գրավոր։ Սովորողի փոխադրման հարցը որոշվում է օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում՝ նրա հանձնած լրացուցիչ քննությունների կամ վերաքննությունների արդյունքներով: Լրացուցիչ քննությունների արդյունքները լրացվում են որպես կիսամյակային և տարեկան գնահատականներ այն դասարաններում, որտեղ կիրառվում է միավորային գնահատում։ Այն դասարաններում, որտեղ միավորային գնահատում չի կիրառվում, վերաքննությունների արդյունքները ներառվում են սովորողի կիսամյակային և տարեկան բնութագրերում։ Լրացուցիչ քննություններին կամ վերաքննություններին չներկայանալու կամ միավորային գնահատմամբ դասարաններում վերաքննության արդյունքում առնվազն երկու առարկայից 1-7 (գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր գնահատված լինելու դեպքում սովորողը կրկնում է տվյալ տարվա դասընթացը:    Հստակեցվել են նաև ոչ միավորային գնահատմամբ դասարաններում գերազանցության հետ կապված կարգավորումները: Սահմանվել է, որ այն դասարաններում, որտեղ տարեկան գնահատումն իրականացվում է բնութագրման միջոցով, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գովասանագրով սովորողները պարգևատրվում են բնութագրման «A» մակարդակում նվազագույնը 70% և «B» մակարդակում առավելագույնը 30% բնութագրված լինելու դեպքում:
Մնաց {days} օր
6 3093

20.11.2025 06.12.2025
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի ապահովել պետության՝ արդար դատաքննության բաղադրատարր հանդիսացող գործի քննության ողջամիտ ժամկետի ապահովման կոնվենցիոն պարտականության կատարումը, ինչպես նաև քրեական գործերի քննության տևողության կանխատեսելիությունը։
Մնաց {days} օր
1 499

Discussed 14.11.2025 - 30.11.2025

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կարգը սահմանում է արտադպրոցական ծրագրեր իրականացնող երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում (այսուհետ՝ «Դպրոց»), անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից, դիմորդների ընդունելության և սովորողների ավարտական քննությունների անցկացմանընթացակարգը։ Այն կիրառվելու է այն դպրոցների նկատմամբ, որոնք գործում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամաններով հաստատված «Երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների օրինակելի ուսումնական պլաններ»-ի և համապատասխան առարկայական ծրագրերի հիման վրա։
Մնաց {days} օր
0 543

Discussed 20.06.2025 - 05.07.2025

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 78-Ն հրամանում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հանրակրթության նոր պետական չափորոշչի տրամաբանությամբ պայմանավորված 9-րդ դասարանում սովորողը «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն») առարկայի քննությունն իր ընտրությամբ կարող է հանձնել գրավոր՝ թեստերի միջոցով, կամ 9-րդ դասարանի երկրորդ կիսամյակում իրականացված նախագծային աշխատանքի հիման վրա՝ առնվազն 2 բնագիտական առարկայի համադրմամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2025-2026 ուսումնական տարվանից հանրակրթության նոր պետական չափորոշիչը ներդրվում է հանրապետության բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում, անհրաժեշտություն է առաջացել որպես ավարտական քննության ընթացակարգ սույն հրամանում հավելվածներով ներկայացնելու նախագծային ուսուցման կազմակերպման ընթացակարգը և նախագծային ուսուցման գնահատման չափանիշները:
Մնաց {days} օր
24 2725

Discussed 16.04.2025 - 01.05.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 814-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծի նպատակն է քաղաքացիական ծառայության համակարգում վերանայել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժերը կիրառելու դեպքերը՝ նաև թվայնացնելով ամբողջ ծառայողական քննության անկացման գործընթացը։
Մնաց {days} օր
0 2463

Discussed 03.03.2025 - 19.03.2025

««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին օրենքի 18-րդ և 18.1-ին հոդվածներում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացում, որոնց համաձայն հայտատուները ՀՀ քննչական կոմիտեում թեկնածությունների ցուցակում կընդգրկվեն բանավոր քննության միջոցով՝ ՀՀ քննչական կոմիտեում ծառայության անցնելն առավել գրավիչ դարձնելու և ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով, ինչպես նաև դատավորի ստաժը կներառվի ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի մասնագիտական ստաժում:
Մնաց {days} օր
0 1746

Discussed 17.02.2025 - 04.03.2025

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի հոկտեմբերի 14-ի N 1507-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Նախագծով առաջարկվող փոփոխությունները վերաբերում են էքստեռն կարգով անցկացվող քննությունների գործող իրավակարգավորման մեջ առկա բացերի լրացմանն ու որոշ ձևակերպումների շտկմանը։ Գործող իրավակարգավորմամբ էքստեռն ավարտական և պետական ավարտական քննություններն անցկացվում են միայն 2-րդ քննաշրջանում։ Նախագծով առաջարվում է հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար պետական ավարտական քննություններ կազմակերպել  նաև 1-ին և 3-րդ քննաշրջաններում, ինչը բավականին կարևոր փոփոխություն է այն դրսեկների համար, ովքեր հետագայում կրթությունը պլանավորում են շարունակել բուհերում և ընդունելության քննություններ հանձնել դեկտեմբեր կամ հունվար ամիսներին։ Նախագծով հստակեցվում են նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների համար իրականացվող էքստեռն ավարտական և պետական ավարտական քննությունների անցկացման հետ կապված կարգավորումները։
Մնաց {days} օր
18 2389

Discussed 08.01.2025 - 23.01.2025

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 78-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ սույն իրավական ակտում ներկայացված են ավարտական, պետական ավարտական քննությունների ընթացակարգերը, սակայն որպես լիազորող նորմ սահմանված է եղել, որ լիազոր մարմինը հաստատում է պետական ավարտական քննությունների ժամանակացույցը և աշխատակարգը: «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի N ՀՕ-387-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 9-րդ հոդվածի 2-րդ մասով որպես լիազորող նորմ սահմանվել է ավարտական, պետական ավարտական քննությունների ժամանակացույցի և աշխատակարգի սահմանումը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252- Լ որոշման 106-րդ կետի պահանջի համաձայն՝ սույն փոփոխությունների անհրաժեշտությունը հաստատվել է որպես օրենքի կիրարկումն ապահովող միջոցառում:
Մնաց {days} օր
0 1750

Discussed 18.11.2024 - 06.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 1044-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Նախագծով նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 7-ի «Գնահատման որակավորման քննությունների անցկացման կարգը սահմանելու մասին» N 1044-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 3-րդ և 6-րդ կետերը՝ դրանք համապատասխանեցնելով «Գնահատման գործունեության մասին» օրենքի 20-րդ հոդվածի գործող կարգավորումներին։     Ներկայումս Հավելվածի 23-րդ հոդվածով նախատեսված է, որ որակավորման քննությանը ներկայանալիս հայտատուների կողմից պարտադիր կերպով պետք է ներկայացվեն Հավելվածի 15-րդ կետի 2-6-րդ ենթակետերով սահմանված համապատասխան փաստաթղթերը՝ բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթղթի (դիպլոմ) պատճենը, մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի, անձը հաստատող փաստաթղթի (անձնագրի) պատճենը, պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը, դրանք հանձնաժողովի կողմից ևս մեկ անգամ ուսումնասիրելու և բնօրինակների հետ համեմատելու նպատակով։     Որակավորման հանձնաժողովի աշխատանքները բեռնաթափելու և որակավորման քննություններին մասնակցող հայտատուներին որակավորման քննության մասնակցության համար դիմումով արդեն իսկ ներկայացված փաստաթղթերը կրկնակի ներկայացնելու պահանջով չծանրաբեռնելու նպատակով՝ Նախագծով առաջարկվում է Հավելվածի 23-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ նախատեսելով, որ որակավորմանը մասնակցելու համար դիմած հայտատուն որակավորման քննությանը մասնակցելու համար պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով, որպեսզի հանձնաժողովը հնարավորություն ունենա ստուգել հայտատուի ինքնությունը։
Մնաց {days} օր
0 2290
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: