Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

12.03.2026 27.03.2026
«Հայաստանի Հանրապետությունում պրոբացիայի ծառայողի օրը նշելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ենթօրենսդրական մակարդակով ամրագրել «Պրոբացիայի ծառայողի օրը»՝ որպես մասնագիտական տոն՝ հանրության լայն շրջանակներում էլ ավելի բարձրացնելով Պրոբացիայի ծառայողների մասնագիտական հեղինակությունը։
Մնաց {days} օր
0 115

Discussed 17.12.2025 - 05.01.2026

««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով (այսուհետ նաև՝ Նախագիծ) առաջարկվում է լուծել Պրոբացիայի ծառայողներին երկարամյա զինվորական թոշակ նշանակելու և տրամադրելու ընթացակարգային իրավական բացերը: Մասնավորապես, նախատեսվում է, որ առաջարկվող իրավակարգավորումներով կհստակեցվի զինծառայողներին հավասարեցված անձանց շրջանակը, ինչպես նաև կապահովվի Պրոբացիայի ծառայողների զինվորական կենսաթոշակների նշանակում ու վճարումը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման միջոցով:
Մնաց {days} օր
0 845

Discussed 02.07.2018 - 17.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 1254-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առաջարկվող փոփոխությունների արդյունքում Կառավարության 06.11.2014թ-ի                  N 1254-Ն որոշման  26-րդ կետի 4-րդ ենթակետի դրույթը կհամապատասխանեցվի «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց  պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի պահանջին: Առաջարկվող լրացումների և փոփոխությունների արդյունքում կսահմանվեն համայնքային ոստիկանության բաժանմունքների պետի տեղակալի գործառույթներ, որոնց հիման վրա ոստիկանության տարածքային որոշ բաժիններում կնախատեսվեն «համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի տեղակալ» հաստիքներ:
Մնաց {days} օր
0 9328

Discussed 07.03.2018 - 22.03.2018

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Ներկայացված նախագծերով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական, քրեակատարողական, քրեական դատավարության օրենսգրքերում և «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ, որոնք ուղղված են գործնականում պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտների իրացման ընթացքում առաջացած խնդիրների հաղթահարմանը և նշված ինստիտուտների բնականոն գործունեության ապահովմանը:
Մնաց {days} օր
3 12916
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: