Add to favourites

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

Ներկայացված նախագծերով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական, քրեակատարողական, քրեական դատավարության օրենսգրքերում և «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ, որոնք ուղղված են գործնականում պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտների իրացման ընթացքում առաջացած խնդիրների հաղթահարմանը և նշված ինստիտուտների բնականոն գործունեության ապահովմանը:

  • Discussed

    07.03.2018 - 22.03.2018

  • Type

    Law

  • Area

    Justice, Probation, Penitentiary, Criminal legislation, Criminal procedure

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9798

Print

Suggestions

Grigor Minasyan

11.03.2018

Եթե դատապարտյալն իրավունք ունի դիմում ներկայացնել, ապա նախ պետք է իմանա այդ իրավունքի մասին, այլ կերպ ասած՝ ՔԿՀ համապատասխան աշխատակիցները պետք է պարտականույթուն ունենան դատապարտյալին ծանոթացնելու նրա այդ իրավունքը ոչ միայն ՔԿՀ ընդունվելիս, այլ նաև պատժի՝ օրենքով սահմանված մասը լրանալուց առնվազն 3 ամիս առաջ, քանի որ դատապարտյալը կարող է և չիմանալ, թե երբ է իր համար լրանում այդ ժամկետը, կամ ինքն առհասասրակ նման իրավունք ունի, թե ոչ:

Grigor Minasyan

11.03.2018

Ըստ նախագծի՝ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու նպատակով դատապարտյալը պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալուց 3 ամիս առաջ պետք է գրավոր դիմում ներկայացնի պատիժը կատարող հիմնարկի վարչակազմին: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Դատապարտյալը դիմումով պետք է հիմնավորի պայմանական վաղաժամկետ ազատման համար դիմելու պատճառները: Նշված իրավական նորմը հստակեցման կարիք ունի: 1-ին մասում խոսվում է, որ դատապարտյալը դիմում է ներկայացնում պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու նպատակով, իսկ 2-րդ մասի համաձայն՝ դատապարտյալը պետք է հիմնավորի պայմանական վաղաժամկետ ազատման համար դիմելու պատճառները: Այս դեպքում անհասկանալի է մնում այն հարցը, թե ով և ինչպես պետք է հիմնավորի պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը: Եթե դա ևս պետք է կատարի դատապարտյալը, ապա 2-րդ մասում պետք է համապատասխան փոփոխություն կատարվի: Բացի այդ, հստակ չէ, թե ինչ չափորոշիչներով պետք է դատապարտյալը հիմնավորի իր դիմումը, ով պետք է որոշի, թե այդ դիմումում նշված փաստարկներն արդյոք հիմննավոր են, թե ոչ, եթե հիմնավոր են, կամ ոչ, ինչ իրավական հետևանքներ կարող են առաջացնել: Եթե որևէ հետևանք առաջացնել չեն կարող, ուրեմն այդ դրույթն անիմաստ է, ընդամենը պետք է սահմանափակվել համապատասխան դիմում ներկայացնելով, իսկ, այսպես կոչված, հիմնավորումները դատապարտյալը կարող է ներկայացնել ինչպես ՔԿՀ-ի, այնպես էլ պրոբացիայի ծառայության համապատասխան աշխատակիցներին: Ի վերջո, նախատեսված չէ դատապարտյալի կողմից դիմում ներկայացնելուց հետո այն բովանդակային փոփոխության ենթարկելու իրավական հետևանքները, մասնավորապես՝ կարող է լինել իրավիճակ, երբ դատապարտյալը դիմում ներկայացնի պայմանական վաղաժամկետ ազատվելու մասին, սակայն հետագայում որոշի, որ ուզում է, որպեսզի քննարկվի նաև առավել մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը, կամ 1-ինի փոխարեն քննարկվի միայն 2-րդ հարցը: Այս կարգավորումները ևս անհրաժեշտ են լինելու, քանի որ պրակտիկայում հնարավոր են նմանատիպ իրավիճակներ:

Grigor Minasyan

11.03.2018

ինչ խոսք, փոփոխությունները դրական միտում ունեն, քանի որ, պրակտիկան ցույց տվեց, որ անկախ հանձնաժողովները ձևական բնույթ են կրում և նրանց եզրակացությունները ոչ միայն օգուտ չեն տալիս, այլ երբեմն խանգարում են: Այնուամենայնիվ, ինչպես գործող կարգավորումները, այնպես էլ նախագիծը տարբերակում չի դնում պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու և չկրած մասն առավել մեղմ պատժատեսակով փոխարինելու ընթացակարգերի միջև, մասնավորապես՝ պարզ չէ, թե որ դեպքում պետք է դատապարտյալը ներկայացվի պայմանական վաղաժամկետ ազատելման, իսկ որ դեպքում՝ պատժի չկրած մասն առավել մեղմ պատժով փորարինման: Նշված ընթացակարգերը տարբեր են, քանի որ առաջին դեպքում դատապարտյալն այլևս հետագա պատիժը կրելու կարիք չունի, իսկ 2-րդ դեպքում դատապարտյալը դեռ կարիք ունի պատիժ կրելու, ուղղակի նպատակահարմար է նշանակել առավել մեղմ պատժատեսակ: Օրենքով ոչ միայն պետք է տարբերակում դրվի դրանց միջև, այլ նաև պետք է նշված լինեն տվյալ իրավահարաբերություններից որևէ մեկն ընտրելու նպատակահարմարության հիմնավորումները: Այլ կերպ ասած, օրենքը պետք է հստակ կարգավորի, թե որ մարմինն է որոշելու, թե դատապարտյալին պետք է ազատել պատժի կրումից, թե պետք է փոխել նրա պատժատեսակը: Ըստ նախագծի՝ ստացվում է, որ դատապարտյալն է որոշելու իր դիմումով, թե որ հարցը պետք է քննարկվի: Ամեն դեպքում, կարծում եմ, որ զեկույցները պետք է առանձին-առանձին հիմնավորումներ պարունակեն ինչպես պայմանական վաղաժամկետ ազատելու, այնպես էլ առավել մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերի վերաբերյալ: Հակառակ դեպքում, գործող իրավակարգավորումների պես կստացվի, և առավել մեղմ պատժատեսակով փոխարինելու իրավահարաբերությունները կման թղթի վրա:

See more