Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 01.10.2025 - 16.10.2025

«2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 1756-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ Գործող կարգավորմամբ սահմանված է, որ դիմումատուի հոտ կնքվող պայմանագրի ժամկետ է սահմանվում պայմանագրի կնքման պահից մինչև 2-րդ ուսումնական տարվա ավարտը: Սույն փոփոխությամբ նախատեսվում է վերոնշյալ ժամկետը լրանալուց հետո ուսուցչին հնարավորություն տալ առանց մրցութային գործընթացի շարունակել աշխատել հաստատությունում որպես ուսուցիչ՝ հաստատության տնօրենի և տվյալ ուսուցչի երկուստեք համաձայնության դեպքում, իսկ այն ուսուցիչը, որը գործուղման ժամկետի լրացմամբ պայմանավորված ազատվել է հաստատությունից, կարող է մասնակցել ուսուցչի թափուր տեղի համար հայտարարվող մրցույթին: Նշված դեպքերում աշխատանքը հաստատությունում շարունակվում է անժամկետ աշխատանքային պայմանագրի հիման վրա՝ առանց սույն որոշմամբ սահմանված լրավճարի տրամադրման:
Մնաց {days} օր
9 1278

Discussed 11.09.2025 - 26.09.2025

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 14-ի N 40-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մարզերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու կարգը սահմանելու մասին» N 40-Ն հրամանի համաձայն՝ մանկավարժական կադրերի պահանջարկը ձևավորվում է, եթե մինչ այդ առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը չի համալրվել:  Այս դրույթը հակադրության մեջ է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի գործող կարգավորման հետ, ըստ որի՝ պետական ուսումնական հաստատությունում ուսուցչի թափուր տեղ առաջանալու դեպքում այն համալրվում է մրցութային հիմունքներով, բացառությամբ նպատակային ուղեգրով մասնագիտական կրթություն ստացած թեկնածուի առկայության կամ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից մարզերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղվելու դեպքում, եթե մինչ այդ առնվազն 1 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը չի համալրվել:  Սույն փոփոխությամբ կհստակեցվի Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մարզերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու կարգը։ Կկարգավորվի օրենսդրության մեջ առկա իրավական հակասությունը։
Մնաց {days} օր
23 1486

Discussed 28.07.2025 - 12.08.2025

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունիսի 9-ի N 20-Ն հրամանում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը     Միջոցառման իրականացումը՝ ուսուցիչների համար նախատեսվող դասագրքերի պետական բյուջեի միջոցներով տպագրումը, պայմանավորված է հանրակրթության որակի շարունակական բարելավման անհրաժեշտությամբ։ Ուսուցիչները հանդիսանում են կրթական գործընթացի առանցքային դերակատարներ, և նրանց ապահովումը որակյալ մասնագիտական գրականությամբ կարևոր նախադրյալ է արդյունավետ ուսուցման կազմակերպման համար։    Միջոցառման հիմնական նպատակն է ապահովել հանրակրթական դպրոցների բոլոր ուսուցիչներին հավասար և անվճար պետական չափորոշիչներին համապատասխան դասագրքերով, նպաստել դասավանդման մեթոդների միասնականությանն ու որակի բարձրացմանը և վերացնել ֆինանսական բեռն ուսուցիչների համար՝ կապված մասնագիտական գրականության ձեռքբերման հետ։
Մնաց {days} օր
24 1323

Discussed 21.07.2025 - 05.08.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 1509-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Սույն նախագծի մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ կարգի գործարկման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել հստակեցնելու 3-րդ և 4-րդ աստիճանի տարակարգի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերին ներկայացվող պահանջները: Միաժամանակ անհրաժեշտ էր հստակեցնել ուսուցիչների վերապատրաստման համար պահանջվող վկայականներին ներկայացվող պահանջները: Իրավական ակտի ընդունմամբ նախատեսվում է առավել հստակեցնել տարակարգի համար ուսուցչի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև որոշակի հստակեցումներ իրականացնել ընթացակարգերի հետ կապված: Միջոցառման արդյունքում փաստաթղթերին ներկայացվող պահանջները կհստակեցվեն:
Մնաց {days} օր
26 4899

Discussed 31.03.2025 - 15.04.2025

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի N 28-Ն հրամանում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի ցանկը սահմանելու, դրանց լրացման (գործածման) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի հունվարի 18-ի N 23-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 28-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծով՝ (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է Հրամանով հաստատված կարգում (այսուհետ՝ Կարգ) հստակեցնել սովորողների գնահատականները հաստատելիս ուսուցիչների և տնօրենների իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև սահմանել ուսումնական պլանների ձևավորման սկզբնաժամկետ։
Մնաց {days} օր
32 5876

Discussed 14.03.2025 - 29.03.2025

«Մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով առնվազն 30 կրեդիտ շնորհելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ առնվազն մեկ անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները բավարարող անձով չհամալրվելու դեպքում ուսուցչի տվյալ թափուր տեղի համար հայտարարված հաջորդ մրցույթին կարող է դիմել նաև տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող և տվյալ մասնագիտական կրթական ծրագրով կամ առանձին մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող առնվազն 30 կրեդիտ հավաքած անձը: Սակայն գործընթացը կարգավորող իրավական ակտ առկա չէ: Ուստի, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է իրավակիրառ պրակտիկայում առաջացող խնդիրների լուծման և գործընթացը միասնական կարգավորումներով իրականացնելու անհրաժեշտությունից:
Մնաց {days} օր
16 2084

Discussed 25.12.2024 - 10.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «1192․ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ «11022․ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ և ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ» ԵՎ «1238․ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ «11002․ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1192․ Կրթության որակի ապահովում» ծրագրի «11022․ Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ատեստավորման ենթակա ուսուցչի և մանկավարժի վերապատրաստում» և «1238․ Նախադպրոցական կրթություն» ծրագրի «11002․ Նախադպրոցական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժի վերապատրաստում» միջոցառումների ֆինանսավորման  նորմատիվները հաստատելու մասին
Մնաց {days} օր
0 1973

Discussed 27.09.2024 - 13.10.2024

«2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 1756-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ Գործող կարգավորմամբ սահմանված է, որ օժանդակության ծրագրի շահառու հանդիսանում են միայն 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները, սակայն ծրագրի մեկնարկից հետո 2020 թվականի սեպտեմբերից հետո Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձանցից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստացել է բազմաթիվ դիմումներ ու զանգեր՝ առաջարկելով իրենց ևս դիտարկել ծրագրի շահառու՝ հաշվի առնելով, որ նույն պատճառով իրենք հայտնվել են նույն կարգավիճակում, ինչ 2023 թվականին տեղահանված անձինք:
Մնաց {days} օր
0 2402

Discussed 26.03.2024 - 10.04.2024

«2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 1756-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ Իրավական ակտում փոփոխություն կատարելը պայմանավորված է այն հանգամանքով, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչներին հնարավորություն տրվի օգտվելու սույն օժանդակության ծրագրից մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ, որով հնարավորություն կստեղծվի «Հանրակրթության մասին» օրենքին համապատասխան առավել մեծ թվով մասնագետների ուսումնական հաստատություններ ներգրավելու: Անհրաժեշտություն է առաջացել նաև ամրագրել, որ բնակության վայրի փոփոխությամբ պայմանավորված պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում ուսուցիչը չի զրկվում ծրագրից կրկին օգտվելու իրավունքից: Միջոցառման իրականացման արդյունքում նախատեսվում է, որ ավելի մեծ թվով մասնագետներ հնարավորություն կունենան համալրելու առկա թափուր հաստիքները:
Մնաց {days} օր
0 2852
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: