Լուսինե Գասպարյան
15.04.2025
Ինչ խոսք, ԴԿՏ համակարգը բավական ճկուն է, թույլ է տալիս թեմատիկ պլանների բաժնում կատարել փոփոխություններ, ուղղել, շտկել, քանի որ առանց ուղղումների էլ հնարավոր չէ․ մեկ-երկու ամիս առաջ պլանավորում ենք դասերը, սակայն օրը գալիս է, և խնդիր է առաջանում դասապլանը փոփոխելու, ինչը բնականոն է։ Սակայն երբեմն փորձում ենք օգտվել ցանցում տեղադրված թեմատիկ պլաններից, որոնք, մեղմ ասած, անմխիթար վիճակում են։ Ինքս էլ ժամանակի սղության պատճառով և աշխատանքս հեշտությամբ ավարտելու համար վերբեռնել եմ ԴԿՏ-ում տեղադրված պլանները, որոնք շարունակական ուղղումների և անհամար շտկումների կարիք ունեն։ Առաջարկում ենք՝ ԴԿՏ համակարգի թեմատիկ պլանները այդքան հապճեպ ու բացթողումներով չկազմվեն, այլ դրանք կա՛մ վերահսկվեն, կա՛մ երկարաժամկետ աշխատանքի արդյունք լինեն, կա՛մ էլ ուղղակի չլինեն, որպեսզի ուսուցիչը հույսը չդնի և ինքնուրույն կազմի իրեն հասանելիք թեմատիկ պլանները։