Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 23.08.2019 - 07.09.2019

«ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի ռազմավարության ներդրումը բխում է քաղցկեղի կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման համար արդյունավետ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունից:
1 2866

Discussed 24.07.2019 - 08.08.2019

ԹՈՔԵՐԻ ՔՐՈՆԻԿ ՕԲՍՏՐՈՒԿՏԻՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Յուրաքանչյուր տարի աշխարհում  թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության պատճառով մահանում  է ավելի քան 3.0 միլիոն մարդ և այն մահվան պատճառների 4-րդ տեղն է գրավում` սիրտ-անոթային, ուռուցքային հիվանդություններից և շաքարային դիաբետից  հետո, ինչպես նաև հաշմանդամության առաջացման պատճառների մեջ` 4-րդ տեղը: Ծրագրի նպատակն է`պացիենտների առողջության և կյանքի որակի բարելավում, հաշմանդամության և մահացության նվազեցում, բուժման ինտեգրացված մոդելի ներդրում, սրացումների և հոսպիտալացման թվի նվազեցում:  
0 3156

Located in RA Government

Discussed 30.10.2018 - 14.11.2018

«Դատական կարգադրիչին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ «Դատական կարգադրիչին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծով սահմանվում են դատական կարգադրիչին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջները՝ ներառյալ դատական կարգադրիչի ծառայությանը խոչընդոտող առողջական խնդիրները:
0 2930

Discussed 02.08.2017 - 22.10.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման նպատակը ՄԻԱՎ-ով ապրող անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրական բարեփոխումների, ինստիտուցիոնալ զարգացումների գործընթացն իրականացնելն է` սահմանելով ՄԻԱՎ-ի փոխանցման համար պատասխանատվությունը միայն այն դեպքերում, երբ անձը տեղեկացված է իր ՄԻԱՎ հիվանդության մասին, գործում է կանխամտածված և դիտավորությամբ, և  փաստացի փոխանցում է ՄԻԱՎ:
2 4917