Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 17.10.2025 - 01.11.2025

«Համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբում և ենթախմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» հրաման Կարգավորման ենթակա ոլորտը համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբում և ենթախմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկի հաստատումը։ Նախագծի մշակման հիմնական նպատակը հրամանում կիրառվող եզրույթների համապատասխանեցումն է ՀՀ օրենսդրությանը։
Մնաց {days} օր
0 978

Discussed 21.08.2025 - 05.09.2025

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ԹԵՍՏԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ, ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ, ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի մշակման հիմնական նպատակը համայնքային ծառայության մրցույթների գործընթացների մասնագիտական մակարդակի բարձրացումն է՝ ապահովելով հավասար մրցակցային պայմաններ, կանխարգելելով սուբյեկտիվ մոտեցումներն ու ուժեղացնելով տեղական ինքնակառավարման համակարգում արհեսատավարժության և վստահության մակարդակը։ Թեստերի կառուցվածքային և բովանդակային միասնականացումը խթանում է գնահատման գործընթացի թափանցիկությունը, օբյեկտիվությունը և վերահսկելիությունը։  
Մնաց {days} օր
2 1133

Discussed 07.07.2025 - 22.07.2025

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համայնքային ծառայության մրցութային հանձնաժողովի օրինակելի աշխատակարգը հաստատելու մասին» հրամանի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունման հիմքը համայնքային ծառայության մրցույթների կազմակերպման և անցկացման գործընթացի համար միատեսակ, հստակ և թափանցիկ կանոնների ապահովման անհրաժեշտությունն է։ Նախագիծը նպատակ ունի սահմանել համայնքային ծառայության մրցութային հանձնաժողովների գործունեության օրինակելի նոր աշխատակարգ։
Մնաց {days} օր
2 1239

Discussed 25.06.2025 - 10.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 13-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայացված նախագծի ընդունման համար հիմք է հանդիսացել համայնքային ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործընթացների դիտարկման արդյունքներով բացահայտված խնդիրները կապված համայնքային ծառայության թափուր պաշտոնը համալրելու նպատակով անցկացվող  մրցույթի անցկացման ընթացակարգի հետ։ Կարգավորմանն ենթակա ոլորտը համայնքային ծառայության թափուր պաշտոնների համալրման մրցութային գործընթացն է, որը նպատակ ունի ապահովել համայնքային ծառայության համակարգում թափուր պաշտոնների համալրումը՝ հիմնված օրինականության, թափանցիկության, հավասար հնարավորությունների, արդար մրցակցության և մասնագիտական կարողությունների համարժեք գնահատման սկզբունքների վրա։
Մնաց {days} օր
3 1301

Discussed 24.03.2025 - 08.04.2025

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայացված նախագիծը պայմանավորված է համայնքային ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործընթացների դիտարկման արդյունքներով բացահայտված խնդիրներին լուծում տալու, գործընթացներին առնչվող ընթացակարգերը հստակեցնելու, աշխատակազմի կառուցվածքային փոփոխության ընթացքում համայնքային ծառայողների կարգավիճակը բարելավելու, ինչպես նաև համայնքային ծառայության պաշտոնների համալրման գործընթացը կատարելագործելու անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
8 2328
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: