08.04.2025
Հաշվի առնելով համայնքի աշխատակազմի քարտուղարի աշխատանքային ծանրաբեռնվածությունը և այն հանգամանքը, որ ոչ միշտ է հնարավոր քարտուղարին վերապահված գործառույթներն իրականացնել աշխատակազմի ստորաբաժանումների միջոցով (չի տեղավորվում վերջիններիս գործառույթների շրջանակում), ինչպես նաև քարտուղարին պատշաճ փոխարինող պաշտոնատար անձի բացակայությունը (անտրամաբանական է մի քանի ենթախումբ ներքև գտնվող պաշտոնատար անձի կողմից պարտականությունների կատարման ստանձնումը)՝ առաջարկում ենք դիտարկել ՀՀ տարածքային կառավարման նախարար-փոխվարչապետի 2008 թվականի դեկտեմբերի 4-ի N 03-Ն հրամանի հավելվածի 1.2. ենթակետը լրացնել նոր 1.1 պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ. «15000-ից ավելի բնակչություն ունեցող համայնք աշխատակազմի քարտուղար»: Նշված առաջարկության համար հիմք է հանդիսանում նաև այն հանգամանքը, որ համայնքի ղեկավարն ունենալով առավել նվազ ծանրաբեռնվածություն, կարող է ունենալ 3 տեղակալ, իսկ աշխատակազմի քարտուղարն իր ունեցած ահռելի ծանրաբեռնվածությամբ, հնարավորություն չունի ունենալ գոնե մեկ պատշաճ փոխարինող (տեղակալ):