Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 08.04.2020 - 29.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ տեխնիկական կանոնակարգով «սահմանվում են արտադրանքի բնութագրերի և (կամ) արտադրանքի հետ կապված գործընթացներին, արտադրական եղանակներին, ներառյալ` կիրառվող վարչական դրույթներին ներկայացվող` կատարման և կիրառման համար պարտադիր պահանջներ, ինչպես նաև արտադրանքի ներմուծման և շուկայահանման պայմաններ: Այն կարող է ներառել նաև արտադրանքի, գործընթացի կամ արտադրական եղանակի նկատմամբ կիրառվող հասկացություններ, պայմանանշաններ, փաթեթավորման, մակնշման և պիտակավորման պահանջներ, ․․․»։  «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 51-րդ հոդվածի համաձայն՝ տեխնիկական կանոնակարգերով սահմանվում են արտադրանքին կամ արտադրանքին և դրան ներկայացվող պահանջներին առնչվող՝ նախագծման, արտադրության, շինարարության, մոնտաժի, շահագործման, պահման, փոխադրման, իրացման և ուտիլիզացման գործընթացներին ներկայացվող և կատարման համար պարտադիր պահանջներ։ Պայմանագրի 52-րդ հոդվածով սահմանված է, որ ԵԱՏՄ անդամ պետությունները չեն կարող իրենց օրենսդրությամբ սահմանել միասնական ցանկում չընդգրկված արտադրանքին առնչվող պարտադիր պահանջներ (ԵԱՏՀ 2011թ. հունվարի 28-ի թիվ 526 որոշում)։ Բացի նշվածից՝ ներկայացված բոլոր իրավական ակտերի նախաբանում հղում է կատարված «Ստանդարտացման մասին» 1999 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-18 օրենքին, որը ուժը կորցրած է ճանաչվել 2012 թվականի փետրվարի 8-ին ընդունված և նույն թվականի մարտի 3-ին ուժի մեջ մտած «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքով: Համաձայն ՀՀ արդարադատության նախարարության դիրքորոշմանը (ՀՀ վարչապետի 2020 թվականի մարտի 13-ի թիվ 02/16.6/9206-2020 հանձնարարական)՝ հիշյալ օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերը, ըստ էության, այլևս չեն բխում գործող օրենքից, ուստի` անհրաժեշտ է օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերը համապատասխանեցնել Սահմանադրության պահանջին, որի 6-րդ հոդվածի համաձայն` ենթաօրենսդրական ակտերը պետք է համապատասխանեն օրենքին:
2 2057