Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանան քննչական պրակտիկայում տեղ գտած մի շարք հարցեր, որոնք կապված են քրեական գործի կամ քրեական գործի նյութերի կորստի, վնասման կամ ոչնչացման դեպքերին: Մասնավորապես՝ նկատի ունենալով 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական գործողությունները և այն, որ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ադրբեջանական դիվերսիոն խմբերի Արցախի Հանրապետության որոշ քաղաքներ հանկարծակի ներխուժելու պատճառով այնտեղ տեղակայված կայազորային քննչական բաժինների վարչական շենքերից հնարավոր չի եղել տարհանել քրեական գործերը, այդ թվում նաև՝ հաշվառման մատյանները, և հակառակորդի կողմից բռնազավթած տարածքներում են մնացել մի շարք քրեական գործեր, որոնցով ունենք կորստի, վնասման և ոչնչացման դեպքեր: 

  • Discussed

    11.10.2021 - 27.10.2021

  • Type

    Law

  • Area

    Justice

  • Ministry

    RA Investigative Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 826

Print