Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 28.01.2021 - 22.02.2021

Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների «Ազգային մակարդակով սահմանված/նախատեսվող գործողությունները» հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ 2013թ.-ին Վարշավայում կայացած ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) 19-րդ համաժողովի ժամանակ կողմ հանդիսացող երկրներին կոչ արվեց Փարիզյան համաձայնա­գրին (ՓՀ) ընդառաջ պատրաստել իրենց Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները/ներդրումները (ԱՍՆԳ): Հայաստանի Հանրապետու­թյունը ՀՀ կառավարության 2015թ. սեպտեմբերի 10-ի N41 արձանագրային որոշմամբ հաստատված իր ԱՍՆԳ-ն ներկայացրել է Կոնվենցիայի քարտուղարություն 2015թ.-ին: 2016թ. նոյեմբերին՝ ՓՀ-ի ուժի մեջ մտնելուց հետո, երկրների կողմից նախապես ներկայացված ԱՍՆԳ-ները դիտարկվել են որպես երկրների առաջին Ազգային մակարդակով սահմանված ​գործողությունները/ներդրումները (2015 ԱՍԳ): Այնուամենայնիվ, ԱՍԳ ներդրման առաջին ցիկլի մեկնարկային տարին 2021թ. է, ինչը ժամանակ է ապահովել երկրների համար՝ նախքան ԱՍԳ մեկնարկը նախանշելու իրագործման շրջանակները և վերանայելու իրենց սկզբնական ԱՍՆԳ-ները։ Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Կողմերն իրականացրել են գլոբալ գույքագրում 2017թ. և 2018 թ. (Talanoa երկխոսություն)։ Արդյունքում, 2019թ. Մադրիդում կայացած Կոնվենցիայի կողմերի 25-րդ համաժողովին (ԿՀ25) երկրների կողմից ներկայացվել են ՓՀ-ի ներքո գործողությունների հավակնությունների մեծացման  դիրքորո­շումները: Դրան նախորդել էին բարձր մակարդակի քաղաքական հռչակումները, ինչպես, օրինակ, 2019թ. սեպտեմ­բերին տեղի ունեցած ՄԱԿ-ի Կլիմայի գործողությունների գագաթնաժողովը, որտեղ շատ պետությունների առաջնորդներ և կառավարությունների ղեկավարներ հայտարարել են իրենց 2015թ. ԱՍԳ-ն 2020թ. վերանայելու կամ կատարելա­գործելու մտադրության մասին: Հայաստանի առաջին ԱՍԳ-ն ուներ 35 տարվա ժամկետ՝ 2015-2050թթ.: Նախևառաջ անհրաժեշտ է վերանայել իրականացման ժամկետի մեկնարկային ամսաթիվը: Փարիզյան համաձայնա­գրի ներքո ԱՍԳ-ի իրականացումը մեկնարկում է 2021թ.: Հետևաբար, 2015-2020թթ.. ժամանակահատվածը կարող է համարվել որպես ներքին նախապատրաս­տա­կան ժամանակաշրջան։ 2020թ. ԱՍԳ-ի վերանայումը նաև հնարավորություն է ընձեռում Հայաստանի ԱՍԳ ժամկետ­ները ներդաշնակեցնել երկրների մեծամասնության, այդ թվում՝ ԵՄ-ի և նրա անդամ պետու­թյունների համար սահմանված ժամկետներին, այն է՝ 10 տարի՝ 2021-2030թթ..:
1 1453

Under development

Discussed 19.01.2021 - 03.02.2021

ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհուրդ ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի N955-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» վարչապետի որոշման նախագիծ ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների համակարգումը ՀՀ-ում իրականացվել է ՀՀ վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի N955-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական համակարգման խորհրդի կողմից, որը ավելի քան մեկ տարի է՝ չի գործում: Այս իրավիճակն առավելապես պայմանավորված է ՀՀ կառավարության կազմի և կառուցվածքի փոփոխությամբ: Ուստի անհրաժեշտ է միջգերատեսչական համակարգման խորհրդի կազմը ձևավորել ՀՀ կառավարության նոր կառուցվածքին համապատասխան: Փարիզյան համաձայնագրի վավերացմամբ առավել հստակեցվել և կարևորվել են Կողմ երկրների պարտավորությունների կատարման արդյունքները և ընթացակարգերը: Հետևաբար միջգերատեսչական համակարգման խորհրդի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ է բարձրացնել միջգերատեսչական համակարգման խորհրդի քաղաքական ղեկավարման մակարդակը՝ խորհրդի նախագահի իրավասությունը վերապահելով ՀՀ փոխվարչապետին, ընդլայնել խորհրդի իրավասության շրջանակը, հստակեցնել կառուցվածքը և աշխատակարգը՝ նախատեսելով նաև մշտական միջգերատեսչական աշխատանքային խմբեր, ինչպես նաև ըստ անհրաժեշտության ժամանակավոր միջգերատեսչական աշխատանքային խմբեր ստեղծելու հնարավորություն, որոնք թույլ կտան ապահովելու համագործակցություն միջոլորտային հարցերի շուրջ: Որոշման նախագծի ընդունմամբ հնարավոր կդառնա ապահովել ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների իրականացման գործընթացի համակարգումը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի նիստի արձանագրության N41 քաղվածքով հավանության արժանացած ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո ՀՀ ազգային մակարդակով սահմանված գործողություններից/ներդրումից բխող կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության գործընթացների համակարգումը: «ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի կազմը, կառուցվածքը, իրավասությունը և աշխատակարգը հաստատելու և ՀՀ վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի N955-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազում չի ակնկալվում:
0 1309

Under development

Discussed 11.12.2020 - 26.12.2020

«Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը բխում է Փարիզյան համաձայնագրով (2015 թվական) ստանձնած պարտավորություններից: Կառավարության քաղաքականության բոլոր ոլորտները, որոնք խոցելի են համարվում ԿՓ ազդեցությունների նկատմամբ, մասնավորապես` բնական էկոհամակարգերի, ջրային տնտեսության, գյուղատնտեսության, էներգետիկայի, առողջապահության, բնակավայրերի և զբոսաշրջության ոլորտները պետք է ներկառուցեն ԿՓՀ գործընթացում՝ հարմարվողականության գործողությունների արդյունավետ իրագործման ավելի մեծ հստակություն, հավասարակշռություն և ուղղորդվածություն ապահովելու համար: Նախագծի Հավելված N2-ում (նոր խմբագրությամբ Գլուխ 9) ներկայացվող գործողությունների ծրագիրը նախատեսում է մի շարք փաստաթղթերի մշակում, որոնք կարևոր են ազգային զարգացման առավել խոցելի ոլորտներում կլիմայի առկա և կանխատեսվող ազդեցության նվազեցման տեսանկյունից: Դրանք պետք է ծառայեն որպես հիմնարար փաստաթղթեր ՀԱԾ գործընթացի համար և անհրաժեշտության դեպքում թարմացվեն ՀԱԾ երկրորդ փուլի ընթացքում: Սույն Նախագծի ընդունմամբ կձևավորվի անհրաժեշտ մեխանիզմ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, ոլորտային քաղաքականության և ֆինանսական պլանավորման գործընթացներում ՀԱԾ-ի ներառման համար:
0 2629

Under development

Discussed 27.06.2018 - 17.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի ՆԻՍՏԻ N49 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 8-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2016 թվականի դեկտեմբերի 8-ի նիստի N49 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած մի շարք բնապահպանական միջազգային կոնվենցիաներից բխող` Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման միջոցառումների ցանկի  «I.ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիա» բաժնի  4-րդ «Կլիմայի փոփոխության նկատմամբ էկոհամակարգային մոտեցմամբ հարմարվողականության հայեցակարգի ու հարմարվողականությանը նպատակաուղղված Ազգային գործողությունների ծրագրի (National Adaptation Programme-NAP) մշակում և այն ՀՀ կառավարության հաստատման ներկայացում» կետի կատարման ժամկետը հետաձգել մինչև 2020 թվականը: Ընդունման դեպքում հնարավորություն կստեղծվի միջազգային փորձագետների և տեղական մասնագետների անմիջական մասնակցությամբ  մանրամասն ուսումնասիրել հարմարվողականությանն ուղղված միջոցառումները (ըստ ոլորտների), կազմակերպել լայնածավալ քննարկումներ հանրության մասնակցությամբ:
0 3227