Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 02.02.2026 - 18.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1614-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն որոշման ընդունմամբ խնամատարությունը ներդրվելու է որպես տարեցին մատուցվող խնամքի նոր ձև, ապահովվելու են խնամատար ընտանիքում տարեցի խնամքը կազմակերպելու կարգավորումները։ Բացի այդ, խնամատար ընտանիքում խնամքի տրամադրումը կլուծի նաև այլ խնդիր՝ կապահովի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում հաշվառված գործազուրկ անձանց զբաղվածությունը, քանի որ սույն որոշման կարգավորումների համաձայն՝ որպես խնամատար անձ կարող են հանդես գալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում հաշվառված գործազուրկ անձինք։ Այսինքն, առաջարկվող խնամքի ձևի ներդրմամբ հնարավոր կլինի լուծել պետության առջև ծառացած երկու խնդիր՝ տարեցի խնամքի կազմակերպում ընտանիքում, ինչն առավելապես բխում է նրանց շահերից ու համարվում է միջազգայնորեն ընդունված լավագույն փորձ, և գործազուրկ անձի զբաղվածության ապահովում, քանի որ խնամատար անձը ստանալու է վարձատրություն իր մատուցած ծառայության համար:  
Մնաց {days} օր
0 506

Discussed 08.07.2021 - 26.07.2021

<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ> ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ իրավական դաշտի ապահովման, ինչպես նաև ՀՀ օրենսդրությունը Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած մի շարք միջազգային պարտավորություններին համապատասխանեցնելու և երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բոլոր գործընթացներում երեխայի լավագույն շահի ապահովման անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
3 9409
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: