Add to favourites
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1614-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Սույն որոշման ընդունմամբ խնամատարությունը ներդրվելու է որպես տարեցին մատուցվող խնամքի նոր ձև, ապահովվելու են խնամատար ընտանիքում տարեցի խնամքը կազմակերպելու կարգավորումները։ Բացի այդ, խնամատար ընտանիքում խնամքի տրամադրումը կլուծի նաև այլ խնդիր՝ կապահովի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում հաշվառված գործազուրկ անձանց զբաղվածությունը, քանի որ սույն որոշման կարգավորումների համաձայն՝ որպես խնամատար անձ կարող են հանդես գալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում հաշվառված գործազուրկ անձինք։ Այսինքն, առաջարկվող խնամքի ձևի ներդրմամբ հնարավոր կլինի լուծել պետության առջև ծառացած երկու խնդիր՝
- տարեցի խնամքի կազմակերպում ընտանիքում, ինչն առավելապես բխում է նրանց շահերից ու համարվում է միջազգայնորեն ընդունված լավագույն փորձ, և
- գործազուրկ անձի զբաղվածության ապահովում, քանի որ խնամատար անձը ստանալու է վարձատրություն իր մատուցած ծառայության համար:
-
Duration
02.02.2026 18.02.2026 -
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
-
Status
Views 55
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.