Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 20.10.2023 - 06.11.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 259-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Իրավական ակտում փոփոխություն կատարվում է գործընթացի կազմակերպման ընթացքում ի հայտ եկած բացերը լրացնելու անհրաժեշտությունից ելնելով:  Միջոցառման իրականացման արդյունքում ակնկալվում է՝ -հստակեցնել թափուր տեղ առաջանալու հանգամանքով պայմանավորված համակարգողի պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարության հրապարակման հիմքերը, -շտկել 4-րդ կետում առկա վրիպակը:
0 1198

Discussed 05.10.2023 - 22.10.2023

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 14-ի N 40-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի  2020 թվականի հոկտեմբերի 14-ի N 40-Ն հրամանով (այսուհետ՝ հրաման) սահմանված է, որ համապատասխան մասնագետները գործուղվում են սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ: Սակայն «Հանրակրթության մասին» օրենքում կատարվել է փոփոխություն, որի համաձայն «սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի» բառերը փոխարինվել են «մարզերի» բառով՝ հստակություն մտցնելով ոչ միայն գործընթացի ֆինանսավորման համար, այլև կարգավորելով ուսուցչի բնակության վայրից կոնկրետ ՀՀ մարզեր գործուղվելու հարցը: Փոփոխությունը պայմանավորված է նաև մարզերի դպրոցներում առկա մանկավարժների մեծաթիվ թափուր հաստիքները համալրելու անհրաժեշտությամբ: Նախագծով փոփոխություն է կատարվում նաև հրամանի հավելվածի 13-րդ կետի «զ» պարբերությունում և Ձև 3-ում. «աշխատավարձի հավելում» բառերը փոխարինվում են «աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող լրավճար» բառերով: Սույն փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հրամանով նախատեսված 30 տոկոս լրացուցիչ վարձատրությունը Աշխատանքային օրենսգրքով սահմանված «հավելման» եզրույթին չի համապատասխանում: Սույն փոփոխությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի  2020 թվականի հոկտեմբերի 14-ի N 40-Ն հրամանում ձևակերպումը կհամապատասխանեցվի «Հանրակրթության մասին» օրենքում առկա ձևակերպմանը: Փոփոխության արդյունքում մասնագետների գործուղման կարգում հստակեցում կմտցվի, ինչպես նաև մարզերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետների գործուղման գործընթացը կդառնա առավել ճկուն և կնպաստի ներկայում հաստատություններում առկա ուսուցիչների թափուր տեղերի համալրմանն ու երեխաների կրթության շարունակականության ապահովմանը: Հրամանի հավելվածի 13-րդ կետի «զ» պարբերությունում և Ձև 3-ում «աշխատավարձի հավելում» բառերը «աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող լրավճար» բառերով փոխարինելու արդյունքում հրամանը կհամապատասխանեցվի Աշխատանքային օրենսգրքի կարգավորումներին:
0 1208

The draft has been accepted

Discussed 16.06.2023 - 01.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1494 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-8-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի սահմանված է՝ հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համալրման կարգը, իսկ ներկայիս գործողը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգը հաստատելու մասին» N 1494-Ն որոշումն է: Օրենքի 6-րդ հոդվածով խմբագրվել է 17-րդ մասը և նախկին խորհրդի անդամների կողմից պատահական ընտրությամբ հավակնորդին տրվող կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանած հարցաշարից 5 հարցի փոխարեն սահմանվել է, որ ուսումնական հաստատության տնօրենի հավակնորդին խորհուրդը կարող է տալ հարցեր՝ հավակնորդի կողմից խորհուրդ ներկայացված ուսումնական հաստատության զարգացման հինգ տարվա ծրագրի շրջանակներում: Որոշման նախագծով առաջարկվել է լրացնել նոր 7.1 կետ, որով նախատեսվում է  չհայտարարել մրցույթ այն հաստատություններում, որոնք տվյալ տարում նախատեսվում են վերակազմակերպվել կամ լուծարվել՝ նպատակ ունենալով կարճ ժամանակահատվածի համար նոր տնօրեն չընտրել: Խմբագրվել է նաև 31-րդ կետը, որի նպատակն է սահմանել ժամկետներ նոր մրցույթի հայտարարման համար, ինչպես նաև կարգավորել այն դեպքը, երբ քվեարկության արդյունքում երեք և ավելի հավակնորդներին  խորհրդի կողմից կստանան հավասար ձայներ:
0 1279

Under development

Discussed 06.06.2023 - 21.06.2023

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է սահմանել հարկային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնների զբաղեցման վերաբերյալ կանոնակարգումներ, մասնավորապես սահմանվել է, որ դրանք կարող են զբաղեցվել տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող հարկային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող անձի կամ մեկ այլ անձի հետ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով։ Արդյունքում ստացվում է, որ հարկային ծառայության պաշտոններ օրենքով սահմանված կարգով, այդ թվում` ժամանակավոր, զբաղեցնող անձինք հանդիսանում են պետական ծառայողներ, ուստի վերջիններիս վրա ևս կտարածվի «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի գործողությունը:
0 1408

Discussed 16.05.2023 - 31.05.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 259-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Իրավական ակտում փոփոխություն կատարվում է գործընթացի կազմակերպման ընթացքում ի հայտ եկած բացերը լրացնելու, որոշ ժամկետներ հստակ սահմանելու անհրաժեշտությունից ելնելով:
0 1359

Discussed 07.10.2022 - 22.10.2022

«Պետական ուսումնական հաստատության համակարգողի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման և նշանակման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Միջոցառման գլխավոր նպատակը հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման գործընթացում առավել ճկուն և արդյունավետ մոտեցումների ամրագրման պահանջով պայմանավորված՝ դպրոցի կառավարման գործընթացի վարչատնտեսական մասի համակարգողի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման և նշանակման գործընթացի պատշաճ կազմակերպումն է:
3 3045

Discussed 07.10.2022 - 22.10.2022

«Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության և տնօրենի նշանակման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխություններում ամրագրված է ուսումնական հաստատություններում կառավարման գործընթացի տարանջատումը տնօրենի վարչատնտեսական մասի համակարգողի միջև, և դրանից բխող վերանայման անհրաժեշտություն է առաջացել տնօրենի մրցույթի կարգում:
6 4100

Discussed 21.06.2020 - 07.07.2020

«ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սույն նախագծով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատության  տնօրենի ընտրության (նշանակման) հետ կապված հարաբերությունները:
24 9205

Discussed 18.01.2020 - 02.02.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N1676-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­մամբ ակնկալվում է, որ կստեղծվի մասնավոր հատվածի գործատուների մոտ առկա թափուր հաստիքների (աշխատատեղերի) վերաբերյալ տեղեկատվական բազա, որը հնարավորություն կընձեռի բարձրացնել զբաղվածության բնագավառում իրականացվող քաղաքականության արդյունավետությունը:
1 6873