Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 14-ի N 40-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի  2020 թվականի հոկտեմբերի 14-ի N 40-Ն հրամանով (այսուհետ՝ հրաման) սահմանված է, որ համապատասխան մասնագետները գործուղվում են սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ: Սակայն «Հանրակրթության մասին» օրենքում կատարվել է փոփոխություն, որի համաձայն «սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի» բառերը փոխարինվել են «մարզերի» բառով՝ հստակություն մտցնելով ոչ միայն գործընթացի ֆինանսավորման համար, այլև կարգավորելով ուսուցչի բնակության վայրից կոնկրետ ՀՀ մարզեր գործուղվելու հարցը: Փոփոխությունը պայմանավորված է նաև մարզերի դպրոցներում առկա մանկավարժների մեծաթիվ թափուր հաստիքները համալրելու անհրաժեշտությամբ: Նախագծով փոփոխություն է կատարվում նաև հրամանի հավելվածի 13-րդ կետի «զ» պարբերությունում և Ձև 3-ում. «աշխատավարձի հավելում» բառերը փոխարինվում են «աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող լրավճար» բառերով: Սույն փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հրամանով նախատեսված 30 տոկոս լրացուցիչ վարձատրությունը Աշխատանքային օրենսգրքով սահմանված «հավելման» եզրույթին չի համապատասխանում:

Սույն փոփոխությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի  2020 թվականի հոկտեմբերի 14-ի N 40-Ն հրամանում ձևակերպումը կհամապատասխանեցվի «Հանրակրթության մասին» օրենքում առկա ձևակերպմանը: Փոփոխության արդյունքում մասնագետների գործուղման կարգում հստակեցում կմտցվի, ինչպես նաև մարզերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետների գործուղման գործընթացը կդառնա առավել ճկուն և կնպաստի ներկայում հաստատություններում առկա ուսուցիչների թափուր տեղերի համալրմանն ու երեխաների կրթության շարունակականության ապահովմանը:

Հրամանի հավելվածի 13-րդ կետի «զ» պարբերությունում և Ձև 3-ում «աշխատավարձի հավելում» բառերը «աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող լրավճար» բառերով փոխարինելու արդյունքում հրամանը կհամապատասխանեցվի Աշխատանքային օրենսգրքի կարգավորումներին:

  • Discussed

    05.10.2023 - 22.10.2023

  • Type

    Order Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3497

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: