Under development Discussed 26.06.2020 - 11.07.2020 «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված են Երևանի քաղաքապետի պատվիրակված լիազորությունները տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառում, մասնավորապես՝ սահմանված է, որ Երևանի քաղաքապետն ապահովում է Երևան քաղաքի տարածքում ճանապարհային երթևեկության կարգավորումը՝ ճանապարհային գծանշումների, ինչպես նաև երթևեկության նշանների և լուսացույցների (բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ժամանակավոր տեղադրվածների) տեղադրման միջոցով և կազմակերպում է Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները: Սույն նախագիծը մշակվել է Երևան քաղաքի տարածքում ճանապարհային երթևեկության կարգավորման լիազորություններն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով: 2 0 0 1317